Երևանի մետրոպոլիտենի շարժակազմերը կփոխարինվեն նորերով
ՀասարակությունՇուտով Երևանի մետրոպոլիտենում շահագործվող 1976 թվականի արտադրության շարժակազմերը կփոխարինվեն նորերով։
Երևանի մետրոպոլիտենից հայտնում են նաև, որ աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Մեկ շաբաթում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 414 հազար 040 ուղևոր: Գիծ է դուրս բերվել 2785 շարժակազմ: Փոխարինվել են 59 փայտակոճեր: