Հռոմում հանդիպել են Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարանների նախագահները Շվեյցարիան կարևորում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը Վահագն Խաչատուրյանն ընդունել Է Ալժիրի Ազգային խորհրդի նախագահին Երևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնել Երկաթուղու հարցը մտնում է նոր փուլ. Թրամփի փեսայի դեմ դատական հայց է ներկայացվել Կսահմանվի ինքնակամ շինությունների օրինականացման հստակ ընթացակարգ COP-ի ամբողջ նպատակն է որոշումները դարձնել ավելի շոշափելի Սարգիս Խանդանյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակ Ազուզ Նասրիին Պետք է բազմապատկենք առկա ռեսուրսները. մենք կհաղթենք Կառավարություններին Մենք կլիմայի վրա կտեսնենք ծանր հետևանքներ, որն իր ազդեցությունը կունենա կենսաբազմազանության վրա Մոսկվան պատրաստ է մասնակցել TRIPP-ին. Լավրով Մենք միավորվում ենք, առաջ շարժվում, որպեսզի հաջորդ սերունդները կարողանան ապրել այս մոլորակում 

«Անամոթության զոհերը. ի՞նչ անել ազգ մնալու համար»․ Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից

Քաղաքական

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հերթական հոդվածն է հրապարակել «Նուբարաշեն» ՔԿՀ–ից, որը վերնագրված է «Անամոթության զոհերը. ի՞նչ անել ազգ մնալու համար»․

«Ինչպես առանձին վերցրած մարդու, այնպես էլ ազգի դեպքում, նրա բարոյական առողջության, կենսունակության, անցյալը ճիշտ գնահատելու, ներկայում իրավիճակը փոխելու, ապագան երաշխավորելու կարևորագույն ֆենոմեն է ամոթը:

Անհատի ամբողջականությունը, էթիկական կոորդինատները, հանրային պահվածքը, կարմիր գծերը, սեփական սխալները շտկելու ցանկությունը և կարողությունը ոչնչացնելու, քանդելու, ապամոնտաժելու համար նրան «անամոթ» սարքելը, անամոթությունը որպես նոր «ճիշտ» սերմանելը մարդուն կառավարելի դարձնելու լրջագույն գործիքն է:

Ճիշտ նույն մեխանիզմները գործի են դրվել հայ ժողովրդին հավաքական բարոյականությունից և արժանապատվությունից կտրելու, հնագույն ազգից նորագույն «անբարոյական» սինթեզելու համար:

Ամոթը երկու կարևորագույն ֆունկցիա է կատարում.

Ամոթ ունենալը նշանակում է գիտակցել, որ ինչ-որ բան այնպես չի արվել, որ կա ունիվերսալ-ընդունելի ճիշտ, որի համեմատ ստեղծված իրավիճակը սխալ է: Ամոթ ունենալը հոմանիշ է սխալը գիտակցելու՝ լինի դա խոսք, գործողություն, իրավիճակ և այլն:

Ամոթ զգալը նշանակում է դիսկոմֆորտ ունենալ, չհարմարվել այդ պահի իրականությանը, չհամակերպվել, չհանդուրժել, չընդունել:

Ամոթ զգալը սխալը չկրկնելու, սխալը շտկելու, սխալն ուղղելու առաջին քայլն է:

Հայ ժողովրդից կերտելով հավաքական անամոթության հանրույթ` մեզ զրկում են աղետալի վիճակը գիտակցելու և այն փոխելու հնարավորությունից:

Ինչպե՞ս է դա արվում:

Նախկինում պարտված ազգ լինելն ամոթ էր – հիմա մեզ փորձում են «համակերպացնել» դրան:

Նախկինում դավաճանված լինելը և դավաճանին չպատժելն ամոթ էր – հիմա մեզ համոզում են, որ դա նորմալ է:

Նախկինում հարազատ օջախը թշնամուն հանձնելն ամոթ էր – հիմա Արցախը ճանաչում են Ադրբեջանի կազմում:

Նախկինում հայրենակցիդ սովամահության բրախելն ամոթ էր – հիմա կարելի է էժան շոուների կազմակերպման արանքում բավարարվել հերթական մի կոչով:

Նախկինում չթաղված մեռել ունենալն ամոթ էր – հիմա մոտ հարյուր աճյուն արդեն 3 տարի դեռևս հողի վրա են, ոչ թե հողի տակ:

Այս շարքը կարելի է երկար շարունակել:

Հայ հասարակությունն օրերս ալեկոծվեց վայրագ մանկապղծության տեսահոլովակից, բայց կարո՞ղ եք ինձ հոդաբաշխ բացատրել, թե ինչով է տարբերվում գործող իշխող ոհմակի կողմից մի ամբողջ ժողովրդի նկատմամբ աշխարհի աչքերի առջև իրականացվողն այդ խայտառակ տեսանյութի պարունակությունից: Հայ ժողովրդի «ղեկավարը» քաղաքական իմաստով անում է ճիշտ նույն բանը, ինչ պիղծ ծնողը` ֆիզիկական իմաստով, իր երեխեքին:

Մեզ ոչ միայն անամոթացնում են ճշմարիտի հանդեպ, այլև կեղծ ամոթի զգացողություն սերմանում. ամոթ է Հայրենիքի համար պայքարելը, իրականության հետ չհամակերպվելը, ցավ զգալը, արժանապատվություն պահանջելը, կզած չքայլելը:

Ավելին, այս ողբալի ներկայի ճարտարապետները դիմում են ակնհայտ մանիպուլյատիվ և անբարոյական, պատմական զուգահեռներին՝ դարդերից հոգնած հայ ժողովրդին համոզելով, որ՝ «ի՞նչ է եղել, որ, հեն ա, նացիստական Գերմանիան և միլիտարիստական Ճապոնիան էլ կապիտուլյացվեցին, իսկ հիմա տեսեք, թե ոնց են ոտքի կանգնել»: Սակայն այս օրինակների սրիկայությունը պարզապես ապշեցուցիչ է: Նացիստական Գերմանիան և միլիտարիստական Ճապոնիան չարիք էին, այլատյաց և մարդասպան, նրանց կործանումը «չարի վերջն» էր: Ի՞նչ բառերով կբնութագրեք Արցախյան պայքարի արգանդից ծնված Երրորդ Հանրապետության պայքարը և դավադիր կապիտուլյացիան դրանց հետ համեմատող իշխանություններին:

Արդյո՞ք չեք տեսնում նույն ալիևյան ձեռագիրը, ով Հայաստանի նախորդ իշխանություններին համարում էր «ֆաշիստական ռեժիմ»:

Քարոզվող անամոթության տարբերակներից մեկը չարորակ անտարբերությունն է (ի տարբերություն պաշտպանական անտարբերության): Շատերին թվում է, թե այս զուլումն իրենց շրջանցելու է, որ իրենք չեն դառնալու այս արնախում մսաղացի հերթական 60-100կգ կենսաբանական մատերիալը:

Սակայն իրականությունը շատ ավելի դաժան է: Հիշո՞ւմ եք հին առասպելներն ու լեգենդները՝ աղբյուրի գլխին նստած վիշապի մասին, ով ջրի դիմաց տարին մեկ անգամ պահանջում էր իրեն բերել գյուղի ամենասիրուն 5-7-10 աղջկա և ամենաուժեղ 5-7-10 տղաների: Այդ դևն ավելի ազնիվ էր և կանխատեսելի, քան Ալիև-Փաշինյան զույգը, որ աչք է դրել բոլորիս վրա՝ անկախ մեր գեղեցկությունից և ուժից, անսահմանափակ քանակով և շուրջ տարի:

Հ.Գ. Վերջերս Վարշավայում կայացավ Լեհաստանի Զինված ուժերի հոբելյանին նվիրված ամենամեծ զորահանդեսը` մոտ 200 միավոր տեխնիկայի և շուրջ 2000 զինվորականների մասնակցությամբ: Այդ շքերթը միջազգային մամուլի գլխագրերում էր՝ որպես աննախադեպ և հզոր ուժի ցուցադրություն: Լեհաստան՝ մեզնից մոտ 10 անգամ ավելի մեծ, 7 անգամ ավելի բազմամարդ, մոտ 8 անգամ ավելի հարուստ պետություն, որի կազմակերպված շքերթը մտովի համեմատեցի Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված մեր բանակի զորահանդեսի հետ, որը, մեղմ ասած, առնվազն չէր զիջում Լեհաստանին, եթե ոչ ավելի մեծաթիվ էր, ավելի տպավորիչ, ավելի ժամանակակից զինամթերքով (Իսկանդեր, և այլն):

Այն, ինչ օրի հասել ենք հիմա, իսկապես ամոթ է: Ամոթ»:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հռոմում հանդիպել են Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարանների նախագահներըՀարավային Կովկասի տրանսպորտային ցանցերի զարգացման հեռանկարներըՇվեյցարիան կարևորում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումըՎահագն Խաչատուրյանն ընդունել Է Ալժիրի Ազգային խորհրդի նախագահինԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԵրկաթուղու հարցը մտնում է նոր փուլ. Թրամփի փեսայի դեմ դատական հայց է ներկայացվելԿսահմանվի ինքնակամ շինությունների օրինականացման հստակ ընթացակարգՀույսով եմ խաղաղության համաձայնագրի կետերը շուտով կիրականացվենCOP-ի ամբողջ նպատակն է որոշումները դարձնել ավելի շոշափելիՍարգիս Խանդանյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակ Ազուզ ՆասրիինՊետք է բազմապատկենք առկա ռեսուրսները. մենք կհաղթենք ԿառավարություններինՄենք կլիմայի վրա կտեսնենք ծանր հետևանքներ, որն իր ազդեցությունը կունենա կենսաբազմազանության վրաՄոսկվան պատրաստ է մասնակցել TRIPP-ին. ԼավրովՄենք միավորվում ենք, առաջ շարժվում, որպեսզի հաջորդ սերունդները կարողանան ապրել այս մոլորակումԿոչ ենք անում իրագործեն խաղաղության համաձայնագրի դրույթները, որը նաև ներառում է կալանավորված անձանձՖՄԿ գլխավոր քարտուղարը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունըՀյուսիսային Կորեայի հրթիռները, ԱՄՆ-ի 50 միլիարդը և Կալինինգրադի շուրջ վտանգավոր սցենարըՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենաՀայ-թուրքական սահմանը կարող է բացվել. Լը Պենը պահանջել է դադարեցնել Թուրքիային աջակցությունըՎանաձորում թմրամիջոց և զենք-զինամթերք են հայտնաբերելՖիրդուսի թաղամասում 76-ամյա տղամարդն ընկել է կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից․ նա վերակենդանացման բաժանմունքում էԿենսաբազմազանությունը պետք է լինի յուրաքանչյուր որոշում կայացնելու մաս. ԳուտերեշՀայ մարզիկի ռեկորդը. Ինդոնեզիայի նարնջագույն երկինքն ու Թուրքիայի եղանակային վտանգըՀՀ-ն հանձնառու է նպաստել աշխարհքաղաքական երկխոսություններինԻրանի զինված ուժերը հայտնել են Հորմուզի նեղուցում լցանավի վրա հրդեհի մասինԱՄՆ-ում մարդկանց խրախուսվում է «լիբերալ» սրճարաններում վճարել Թրամփի պատկերով մետաղադրամներովԴատարանը մերժեց Երեմ Սարգսյանին Ծառուկյանի գործով դատաքննությունից հեռացնելու դատախազության միջնորդությունըHaber7. Ֆիդանը լքել է CICA-ի նիստը Իսրայելի նախագահի ելույթի ժամանակՈւղիղ. COP17. ՄԱԿ գլխավոր քարտուղարի և ՇՄ նախարարի ասուլիսըՆեթանյահուն ծանոթացել է Հորդանանի հետ սահմանին կառուցվող արգելապատնեշի աշխատանքներինՀայաստանն ու Ռուսաստանը երկաթուղիների կոնցեսիայի հարցով համատեղ աշխատանքային խումբ կստեղծենԿաթողիկոսի եղբոր համար մեղադրողը պահանջում է 3 տարի 6 ամիս, եղբորորդու համար՝ 7 տարի 6 ամիս ազատազրկումԵՄ գագաթնաժողովը, որը պետք է տեղի ուենար Ռիադում, հետաձգվել է հութիների հարձակումների և օդանավակայանի փակման պատճառովԻսպանիայի վարչապետը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը ԵՄ-ին արդեն արժեցել է ավելի քան 100 միլիարդ եվրոԼավրով․ «Մոսկվան TRIPP երթուղուն մասնակցելու վերաբերյալ որևէ դիմում չի ստացել»CNA. Ալբանիայում ցուցարարների և ոստիկանության բախումներ են տեղի ունենումWSJ. ԱՄՆ-ն սեպտեմբերից ի վեր վեց անգամ խնդրել է Ուկրաինային դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըԼուկաշենկոն ճապոնական հորթ է նվեր ստացել «Երևան Մարաթոնի» պատճառով հոկտեմբերի 17-18-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն․ ամբողջական ցանկը Լալիբելա․ ժայռի մեջ քանդակված քաղաքըԿառավարությունը երկարաձգել է արտահանման սուբսիդիաները․ ԵԱՏՄ երկրներ գինի և կոնյակ արտահանելու աջակցությունը կկրճատվիՄիրզոյան․ խաղաղության հաստատմամբ փոխվել են ԵԱՀԿ-ի նկատմամբ Հայաստանի ակնկալիքներըՓաշինյանը չի բացառում երկաթուղու ռուսական կոնցեսիայի կառավարման ձևաչափի փոփոխությունըԼավրովն առաջարկել է «3+3» ձևաչափի հաջորդ հանդիպումներն անցկացնել Երևանում և ԲաքվումՎերացվել է Գյումրիում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումը․ ՍԱՏՄԻշխան Սաղաթելյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպայի սոցիալիստների կուսակցության ներկայացուցչի հետՔննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցերԻրանի պատվիրակությունը լքել է դահլիճը CICA գագաթնաժողովում Իսրայելի նախագահի ելույթի ժամանակԱրտաշատում «Nissan»-ի գազի բալոնն է պայթել․ երկու տուժած կա․ մանրամասներ ՀՀ-ում ոչ ռազմավարական կետեր չկան․ էդ ի՞նչ խոսույթա՝ Տիգրանաշենը կապումա հարավը մյուս տարածքներին. Փաշինյան
Ամենադիտված