Երևանում կասկադային հարթակներով և շատրվանային ավազանով նոր այգի է կառուցվում
ՀասարակությունԴավիթ Բեկ փողոցի հարակից` դեպի Սուրբ Սարգիս եկեղեցի բարձրացող բլրին նոր այգի է կառուցվում կասկադային հարթակներով և շատրվանային ավազանով:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի Շինարարության եւ բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը՝ նշելով, որ այգում նախատեսվում է երեխաների համար նախատեսված խաղահրապարակ, շների զբոսանքի համար առանձնացված գոտի:
Ամբողջությամբ ոռոգման համակարգի անցկացում, անտառպուրակի տնկում:
Շինարարության մրցույթը կայացել է, երկու շաբաթվա ընթացքում կսկսեն աշխատանքները: