28.000-ից և ոչ ոք չարձագանքեց բռնության երևույթին. անդրադարձան միայն Վարդան Ղուկասյանից հետո
ՀասարակությունՕրերս համացանցում տեսանյութ էր տարածվել մի կնոջ ֆիզիկական և հոգեկան ցավ պատճառելու մասին և այդ տեսանյութը 28.000 դիտում էր ունեցել յութուբում, սակայն Հայաստանում այն արձագանք ստացավ այն դեպքից հետո, երբ «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը անդրադարձավ դրան: Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ ոստիկանությունը դեպքի մասին տեղեկանում է Վարդան Ղուկասյանի հրապարակումներից հետո միայն։
28.000 հոգի դիտել էր տեսանյութը, բայց նրանցից և ոչ ոք հաղորդում չէր տվել բռնության մասին: Ենթադրաբար, դիտորդների թվում եղել են նաև պատկան մարմնի աշխատակիցներ։
Հայաստանում, կարծես, սովորական է դարձել այն երևույթը, որ ոստիկանությունը աղմկահարուց դեպքերի մասին պետք է տեղեկանա և արձագանքի հասարակ քաղաքացիներից ավելի ուշ և նրանց տեղեկացմամբ: Հարց է առաջանում՝ արդյո՞ք սա պետության քայքայման հիմնական ուղիներից չէ։