ԱՄՆ-ում հայտարարել են, որ Թրամփը չպետք է մասնակցի նախագահական մրցապայքարին
ԱՄՆԼուիզիանայի հանրապետական սենատոր Բիլ Քեսիդին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը պետք է դուրս գա նախագահական մրցապայքարից։ Համապատասխան հայտարարությունը քաղաքական գործիչն արել է CNN-ի եթերում։
Հարցումների հիման վրա Քեսիդին կարծում է, որ Դոնալդ Թրամփը կպարտվի Ջո Բայդենին։ Սակայն նախագահական մրցապայքարից դուրս գալու որոշումը կարող է կայացնել միայն ինքը՝ Թրամփը։
«Կարծում եմ, որ Ջո Բայդենը պետք է փոխարինվի, բայց չեմ կարծում, որ ամերիկացիները կքվեարկեն նրա օգտին, ով դատապարտված է», - CNN-ին ասել է Քեսիդին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ծրագրում մասնակցել ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածուների բանավեճին։ Նշվում է, որ Թրամփը պատրաստվում է անհատական հարցազրույց տալ միայն հայտնի լրագրող Թաքեր Կարլսոնին։