Հնդկաստանում վեց ոտքով երկգլխանի հորթ է ծնվել
Այլ
Հնդկական Բիհար նահանգի Կոլդիխա գյուղում կովը երկգլխանի վեցոտանի հորթ է լույս աշխարհ բերել։ Այս մասին հայտնում է հնդկական CNN-News18 հեռուստաալիքը։
Արտասովոր արարածը մեծ հետաքրքրություն է առաջացրել տեղի բնակիչների շրջանում։
Կենդանուն նայելու համար Կոլդիխայում հավաքվել են շրջակա գյուղերի բնակիչները։ Նրանք ընծաներ են մատուցել կենդանուն և խունկ վառել։
Նշվում է, որ հորթը ապրել է միայն մինչև հաջորդ առավոտ։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը