«Մարդկանց հետաքրքրությունը բավականին մեծ է Երեւան-Կապան, Կապան-Երեւան թռիչքներով»
ՀասարակությունԵրեկ առաջին անգամ կայացավ Երևան-Կապան և Կապան-Երևան օդանավով կանոնավոր թռիչքը։
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի օգնական Լիլիթ Աղաբեկյանն ասաց, որ կանոնավոր թռիչքները սկսվել են երեկվանից։
«Երեկ մեկնել են երկու ուղևոր և նույնքան էլ վերադարձել։ Թռիչքները, ըստ հայտարարած չվացուցակի լինելու են շաբաթական երկու անգամ` երկուշաբթի և ուրբաթ օրերին Երևանից-Կապան, Կապանից-Երևան»,-ասաց նա:
Հարցին՝ որքանով են մարդիկ հետաքրքրված թռիչքներով, մեր զրուցակիցը պատասխանեց. «Հետաքրքրությունը բավականին մեծ է»,- վստահեցրեց նա։