Ռուսական զորքերը գնդակոծել են Կրիվոյ Ռոգն ու Զապորոժյեն
ԼուսանկարներԱյսօր՝ օգոստոսի 22-ի առավոտյան, ռուսական զորքերը հրթիռային հարվածներ են հասցրել Կրիվոյ Ռոգի և Զապորոժիեի վրա։ Հարձակումների հետևանքով՝ մեկ մարդ վիրավորվել է, տուժել են առանձնատներ, ենթակառուցվածքներ, գրում է Настоящее Время-ն։
Կրիվոյ Ռոգում, ըստ քաղաքի պաշտպանության խորհրդի ղեկավար Ալեքսանդր Վիլկուլի, 70-ամյա տղամարդ է վիրավորվել։ Հարվածը հասցվել է էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտի վրա, ինչի հետևանքով՝ քաղաքի թաղամասերից մեկում հոսանքազրկվել են տներն ու էլեկտրական տրանսպորտի գծերը։ Հարձակման հետևանքով նաև վնասվել է 20 առանձնատուն։
Երեքշաբթի՝ լույս օգոստոսի 22-ի գիշերը Զապորոժյեն նույնպես ենթարկվել է ռուսական զորքերի գնդակոծմանը։ Հարվածն ընկել է մարզի ձեռնարկություններից մեկի վրա։ Տարածքում հրդեհ է բռնկվել, կրակը կլանել է այնտեղ գտնվող 14 ավտոմեքենա։ Հրդեհը, ինչպես նշել են Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում, արագ մարվել է, զոհեր և վիրավորներ չկան։