Հելեն Դադայանի աճյունի տեղափոխման հարցով երկխոսությունը շարունակվում է․ ԿԽՄԿ
ՀասարակությունԵրեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, օգոստոսի 14-ին 11 մարդու կյանք խլած ողբերգական ավտովթարի հետեւանքով արցախցի Հելեն Դադայանի աճյունը արդեն 8 օր գտնվում է Գորիսում։
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին նշեց, որ այս հարցով երկխոսությունը կողմերի հետ շարունակվում է։
«Եթե լինի որևէ առաջընթաց կհայտնենք, իսկ ընտանիքի անդամների հետ միշտ հաղորդակցման մեջ ենք, մենք բաց ենք ընտանիքի անդամների հետ», -ասաց նա:
Այն հարցին թե գուցե ապագայում լինեն պայմանավորվածություններ, զրուցակիցը պատասխանեց, որ որևէ բաց ինֆորմացիա հայտնածից ավել այս պահին չունեն ասելու։