Ռուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին «Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածները Ֆիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել» Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն «Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքը Գազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է Մոսկվա Միլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանում Թուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլ 11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհին BIGBANG-ի անակնկալ երգը․ ի՞նչ է նշանակում «GiiiRIP» անունը Մերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանը Շարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչ 

Ինչ եկամուտներ և ունեցվածք են հայտարարագրել տնտեսական բլոկի պատասխանատուները

Վերլուծական

Բավական ուշագրավ հայտարարագրեր են ներկայացրել ՀՀ տնտեսական բլոկի պատասխանատուները: Դրանցից պարզ է դառնում, որ ի տարբերություն ՀՀ տնտեսության` նրանց կյանքը երկրաչափական պրոգրեսսիայով բարելավվել է:

Դիցուք՝ ահա էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարագրել է համատեղ սեփականություն հանդիսացող բնարականներ, որոնցից մեկը, որը գտնվում է Երևանի Նոր Նորք համայնքում, նա ժառանգություն է ստացել, իսկ երկրորդը, որը գտնվում է Երևանի Կենտրոն համայնքում, ձեռք է բերել 2019 թ․-ին։ Քերոբյանը հայտարարագրել է նաև 2012 թ․-ին ձեռք բերած TOYOTA մակնիշի մեկ ավտոմեքենա։ Քերոբյանը հանդիսանում է նաև անգլիական «Մենյու Գրուփ Յուքեյ Լիմիթեդ» ընկերության տնօրենների խորհրդի անդամ և հայտարարագրել է ընկերության՝ իրեն պատկանող 17.39 տոկոս բաժնեմասը, որի արժեքը 1,5 մլն դոլար է։ Քերոբյանը հայտարարագրել է նաև Էկոնոմիկայի նախարարությունից աշխատանքի վարձատրության դիմաց ստացած 20 մլն 225 հազար դրամ աշխատավարձը։ Հատկանշական է, որ մինչ նախարարի պաշտոնը ստանձնելը՝ տարբեր ընկերություններում ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձը հանտարարագրում որևէ տեղեկություն չի ներկայացրել դրամական միջոցների մասին։ Հայտարարագրում բացակայում են թե՛ կանխիկ դրամական միջոցների, թե՛ բանկային հաշիվների մասին տեղեկությունները։ Նշենք, որ ըստ պաշտոնի ստանձնման հայտարարագրի՝ 2020 թ․-ին նա «Ինտերնետ Պրոջեքթս» ՍՊԸ-ից որպես աշխատանքի վարձատրության դիմաց եկամուտ հայտարարագրել է 35 մլն դրամ եկամուտը։ 

Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հայտարարագրել է երկու բնակարան և մեկ ավտոկայանատեղի, 2015 թվականին ձեռք բերված MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա, պաշտոնյայի բանկային ավանդները կազմել են 5,000,000.00 դրամ և 10 հազար ԱՄՆ դոլար: Բանկային հաշվի մնացորդը կազմել է 368,191.00 դրամ և 12,019.38 ԱՄՆ դոլար: Պաշտոնյան հայտարագրել է նաև 4,800,000.00 կանխիկ դրամ: Աշխատանքի դիմաց ստացված վարձատրությունը կազմել է 17,117,291.00 դրամ:

Նախարարի մյուս տեղակալ Անի Իսպիրյանը հայտարարագրել է երկու բնակարան, 200,000.00 ռուբլուն համարժեք բանկային ավանդ: Պաշտոնյայի բանկային հաշվի մնացորդը կազմել է 1,936,015.97 դրամ, 2,309.43 ռուսական ռուբլի: Կանխիկ դրամը՝ 8,000.00 դրամ և 100,000.00 ռուբլի: Աշխատանքի դիմաց ստացված վարձատրությունը կազմել է 6,451,692.00 դրամ և 515,192.97 ռուսական ռուբլի: Վերջինս նաև 199,461.00 ռուբլի վարկ ունի: Պաշտոնյայի ծախսերը կազմել են 2,885,000.00 դրամ:

Եվ վերջապես Քերոբյանի չորորդ տեղակալ Նարեկ Տերյանը հայտարարագրել է բնակարան և ավտոտնակ, 2013-ին գնված AUDI մակնիշի ավտոմեքենա, բանկային հաշվի մնացորդը կազմել է 864,000.00 դրամ, 1,000,000.00 ռուբլի, 15,000.00 դոլար և 15,000.00 եվրո: Կանխիկ դրամը կազմել է 282,500.00 դրամ և 1,500,000.00 ռուսական ռուբլի:  Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 23,272,992.00 դրամ և 1,500,000.00 ռուբլի:

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հայտարարագրել է մեկ բնակարան, MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա, բանկային հաշվի մնացորդը կազմել է 2,773,904.00 դրամ և 47.00 եվրո: Էլեկտրոնային հաշիվները ՝ 30,907.00 դրամ: Հաշվետու տարում Բադասյանի եկամուտները կազմել են 26,734,267.00 դրամ:

ՀՀ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արտյոմ Սմբատյանը հայտարարագրել է 2020-ին գնված MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա, 22,625,000.00 դրամ և 4,000.00 ԱՄՆ դոլարին համարժեք կանխիկ գումար: Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 16,569,697.00 դրամ:

Արթուր Մանուկյանը հայտարարագրել է բնակարան և ավտոտնակ, 11,508,264.00 դրամի հանձնված և ստացված փոխառություն, բանկային հաշվի մնացորդները կազմել են 1,425,824.00, 2,416.00 և 59,497.00 դրամ: Պաշտոնյան կանխիկ հայտարարագրել է 12,000.00 ԱՄՆ դոլար և 12,000,000.00 ՀՀ դրամ: Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 30,388,084.00 դրամ:

Աշոտ Մուրադյանը հայտարարագրել է բնակարան և հողամաս ՀՀ-ում, ինչպես նաև մեկ բնակարան ՌԴ-ում՝ գնված 2017 թվականին: Պաշտոնյան նաև հայտարարագրել է 2020-ին ձեռք բերված INFINITI մակնիշի ավտոմեքենա, 34,147,200.00 դրամի հանձնված և ստացված փոխառություն: Բանկային հաշվի մնացորդը կազմել է 102,152.89 դրամ: Կանխիկ գումարը՝ 1,000.00 ԱՄՆ դոլար: Հաշվետու տարում եկամուտները կազմել են 22,289,162.03 դրամ և 11,000,000.00 ռուբլի:

Ծովինար Սողոմոնյանը հայտարարագրել է բնակարան և ավտոտնակ, 2010-ին գնված HONDA մակնիշի ավտոմեքենա: Պաշտոնյայի բանկային ավադները կազմել են 2,500.00 ԱՄՆ դոլար, 209,000.00 և 900,000.00 դրամ: Բանկային հաշիվների մնացորդը կազմել է 334,329.00 և 2,671,122.34 դրամ: Հաշվետու տարում պաշտոնյայի եկամուտները կազմել են 24,255,510.00 դրամ:

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարարգրել է այգետնակ, երկու հատ TOYOTA և մեկ HONDA  մակնիշի ավտոմեքենաներ, 1,050,000.00 դոլարի բաժնային արժեթուղթ, 35,380,000.00 դրամի հանձնած և վերադարձված փոխառություն, բանկային հաշիվների մնացորդը կազմել է  47,192.16 դոլար և 3,698,603.55 դրամ: Պաշտոնյան կանխիկ հայտարարարգրել է 8,000.00 ԱՄՆ դոլար: Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 1,196,397.55 ԱՄՆ դոլար և 5,044,955.00 ՀՀ դրամ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին«Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածներըՖիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել»Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն Լագարդը զգուշացնում է Եվրոպային՝ կիբեռսպառնալիքները և տնտեսական ռիսկերը մեծանում են«Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքըԲրիտանիան հաստատել է կիբեռգործողությունները Ռուսաստանի և Չինաստանի դեմԳազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է ՄոսկվաՌուսաստանն ու Ուզբեկստանը ստորագրել են 2027 թվականի ռազմական համագործակցության ծրագիրՄիլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանումԹուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլՌուսաստանը չի տեսնում միջուկային բանակցությունների արագ վերսկսման հիմքերԷստոնիան դեկտեմբերի 1-ից փակում է Ռուսաստանի հետ ավտոանցակետերը11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհինBIGBANG-ի անակնկալ երգը․ ի՞նչ է նշանակում «GiiiRIP» անունըՀարավային Կորեայում քննություններին իրենց հետ գաջեթներ բերող ուսանողները կարող են բանտարկվելՄերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանըԻրանը հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները քիմիական և կենսաբանական զենքի մասինՇարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչԻրանի պատերազմը կանգնեցնելու փորձը տապալվել է․ ԱՄՆ Սենատում 48 ձայնը չի բավարարելՊենտագոնը զինամթերքի արտադրության երկարաժամկետ ծրագիր չունիԼը Պենի կուսակցության գրասենյակում խուզարկություն է անցկացվելԹրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները«Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն էԵրեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համարՄոսկվան մերժում է Ուկրաինայի նույնիսկ «քվազիանդամակցությունը» ՆԱՏՕ-ինՀայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակովՋեյմս Բլանթը ստացել է «Icon» մրցանակն ու իրեն համացանցային մեմ անվանելՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըԻնչո՞ւ Ստալոնեն չէր վաճառում «Ռոքիի» սցենարը․ այդ պատմությունն արդեն մեծ էկրանին էՅՈՒՆԻՍԵՖ․ Ուկրաինայում տասը ամսում 114 երեխա է զոհվել, 1 030-ը՝ վիրավորվելԸստ Կիևի՝ Թաթարստանում նավթի մեկ բաք է բռնկվել, ևս երկուսը վնասվել ենԱրամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ Փոփոխություններ կլինեն վաղաժամ ծննդաբերության դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի տրամադրման կարգումԵՄ-ն Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո՝ բարեփոխումների դիմացԳոհաբանության տոնից առաջ ԱՄՆ-ում մեկ գալոն բենզինի գինն իջել է մինչև 3,69 դոլարՇիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել Թեհրանի ազատ շուկայում մեկ դոլարն արժե մոտ 270 հազար թումանՈւկրաինայում շուրջ 100 ուղևորատար գնացք է ուշանում․ որոշ չվերթների ուշացումը գերազանցել է 10 ժամըՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենՀորմուզով նավթի հոսքն աճել է․ «Բրենթի» գինն իջել է մինչև 91,36 դոլարՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի վճարները կշարունակեն աճել․ պետական աջակցությունը բավարար չէՄոսկվան դեմ է Ուկրաինային ՆԱՏՕ-ի օրինակով անվտանգության երաշխիքներ տալունԻրանը մտադիր է Հայաստանի հետ սահմանին անցակետը դարձնել երկրի ամենաբանուկ ցամաքային առևտրային անցակետը Մոսկվան արձագանքել է Ղրիմի կամրջի վրա հարձակմանը Նիդերլանդների մասնակցության մասին տեղեկություններինԿիևում ռուսական հարվածներից 6 մարդ է զոհվել, վնասվել է երեք կամուրջԻրանը հայտնում է Հորմուզի նեղուցում երկու նավթատարի հրդեհի մասինՀայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարինԶելենսկին ամերիկյան ռազմաբազաներ է ցանկանում Ուկրաինայում՝ որպես անվտանգության երաշխիքԱՄՆ-ն ու երեք դաշնակիցներ պահանջում են վերսկսել միջուկային ստուգումներն Իրանում
Ամենադիտված