Քիչ էր մնում կորցնեի կնոջս ու կատվիս. Բայդենը՝ իր տանը բռնկված հրդեհի մասին
ԱՄՆ«Կայծակը հարվածեց տանը, ապա տան մոտակայքում փոքրիկ լճին՝ վնասելով լարերը։ Մի խոսքով, ես քիչ էր մնում կորցնեի կնոջս, 1967 թվականի արտադրության Corvette ավտոմեքենաս և կատվիս», - Հավայան կղզիներում իր ելույթի ժամանակ ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
Միաժամանակ, պարբերականները նշում են, որ Բայդենը «խիստ չափազանցրել է»՝ խեղաթյուրելով փաստերը։ Հայտնի է, որ 2004 թվականին բռնկված հրդեհի մասին ամերիկյան լրատվամիջոցների նյութերում նշվում է միայն խոհանոցում տեղի ունեցած մի փոքրիկ միջադեպի մասին։
Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահը հերթական անգամ ստիպված է եղել ուղղել ինքն իրեն ելույթի ժամանակ, երբ շփոթել է աշխարհի հրաշալիքների քանակը։
Հունիսի 22-ին Բայդենը Սպիտակ տանը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպման ժամանակ շփոթել էր ԱՄՆ հիմնը հնդկական հիմնի հետ։ Նա Հնդկաստանի հիմնի ժամանակ ձեռքը դրել էր սրտին ու կանգնել այդպես 15 վայրկյան։