Իրանը նոր ԱԹՍ է ներկայացրել
ԻրանԻրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ներկայացրել է «Մոհաջեր-10» անօդաչու թռչող սարքը, որն ունի 7 կիլոմետր բարձրության վրա և 2000 կիլոմետր հեռավորության վրա անընդմեջ թռչելու հնարավորություն, հայտնում է Fars-ը։
«Պաշտպանական արդյունաբերության օրվա կապակցությամբ Սեյյեդ Էբրահիմ Ռաիսին երկրի արդյունաբերության այս ոլորտում վերջին ձեռքբերումների ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել է «Մոհաջեր-10» անօդաչու թռչող սարքը, որի առավելագույն թռիչքի տևողությունը 24 ժամ է՝ ժամում 7000 մետր բարձրություն և 2000 կիլոմետր հեռահարություն զարգացնելու հնարավորությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Գործակալության տվյալներով՝ այս անօդաչու թռչող սարքի վառելիքի առավելագույն տարողությունը 450 լիտր է, բեռների առավելագույն քաշը՝ 300 կիլոգրամ, իսկ առավելագույն արագությունը՝ ժամում 210 կիլոմետր։ «Մոհաջեր-10»-ն ունակ է կրելու տարբեր տեսակի զինամթերք, «Ղայեմ» և «Ալմաս» ռումբեր, հագեցած է էլեկտրոնային պատերազմի և հետախուզական համակարգերով: