ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների ուղղությամբ հավկիթներ և ավազով լցված շշեր են նետել․ Armlur.am
ՀասարակությունArmlur.am-ի տեղեկությունների համաձայն, երեկ` օգոստոսի 21-ին 21:00-ի սահմաններում Սայաթ-Նովա պողոտա 1 հասցեի մոտ՝ Կոնսերվատորիայի դիմացի այգում, մոտ 15 հոգի անխնա ծեծել են միմյանց։
«Մեզ հասած տեղեկությունների համաձայն, դեպքի վայր են գնացել իրավապահները և պարզվել է, որ նշված այգում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները մոմովառություն են իրականացրել օր առաջ սպանված իրենց համայնքի ներկայացուցչի հիշատակին, որի ժամանակ մի խումբ երիտասարդներ իրենց ուղղությամբ հավկիթներ և ավազով լցված շշեր են նետել, որը դիպչելով իրենց, պատճառվել է ֆիզիկական ցավ, որից հետո նստել են «Վոլկսվագեն» մեքենան ու դիմել փախուստի։
Տեղեկացանք, որ դեպքով զբաղվում է ՀՀ քննչական Կոմիտեի Կենտրոնի Քննչական բաժինը։ Հիշեցնենք, որ սպանվել էր տրանսգենդեր անձ, գործով կա 26-ամյա ձերբակալված»,– գրում է կայքը։