Ալեքսիս Օհանյանը երկրորդ անգամ հայր է դարձել
ԺամանցԱմերիկացի թենիսիստուհի, 41-ամյա Սերենա Ուիլյամսը երկրորդ անգամ է մայր դարձել։ Այս մասին նա հայտարարել է օգոստոսի 22-ին՝ TikTok-ում տեղադրելով տեսանյութ, որում պատկերված է նորածին դստեր հետ։
«Բարի գալուստ իմ գեղեցիկ հրեշտակ»,- գրել է նա։
Հոլովակում նկարահանվել են նաև նրա ամուսինը՝ Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը և նրանց հինգամյա դուստրը՝ Օլիմպիան։
Թենիսիստը չի մանրամասնել, թե ինչպես են անվանակոչել նորածին դստերը և կոնկրետ երբ է նա ծնվել։