Հրանուշ Հակոբյանը բիզնես չունի և չի էլ ունեցել
Վերջին լուրեր
Slaq.am լրատվական կայքը հարցումներ է իրականացնում ՀՀ բոլոր նախարարների շրջանում՝ պարզելու, թե արդյոք նրանք բացի նախարարի պաշտոնից ունեն կողմնակի եկամուտներ, մինչ պաշտոնի նշանակվելը բիզնես գործունեություն ծավալել են և բավարարում է արդյոք իրենց նախարարի աշխատավարձը:
Ներկայացնում ենք ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի պատասխանները:
-Հարգելի տիկին Հակոբյան, բացի նախարարի աշխատավարձից արդյո՞ք ունեք կողմնակի եկամուտներ:
-Բացի նախարարի պաշտոնը, տարիներ շարունակ մեծագույն հաճույքով և պատասխանատվությամբ զբաղվում եմ գիտամանկավարժական գործունեությամբ, ինչի համար վարձատրվում եմ:
-Մինչև նախարար նշանակվելը բիզնես գործունեություն ծավալե՞լ եք:
-Ես երբևէ՝ ոչ մինչև նախարար նշանակվելը, և ոչ էլ նախարար նշանակվելուց հետո բիզնես գործունեություն չեմ ծավալել:
-Բավականացնո՞ւմ է արդյոք Ձեզ նախարարի աշխատավարձը:
-Ես չափավոր մարդ եմ և ծախսում եմ հնարավորությունների սահմաններում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)