Հրդեհ Բջնի գյուղում. այրվել է երկհարկանի տան գույքը
Արտակարգ Պատահար
Օգոստոսի 23-ին, ժամը 00:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բջնի գյուղում տուն է այրվում։
ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկանում ենք, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ եւ մեկ ջրատար։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այգեգործների 4-րդ փողոցի երկհարկանի տներից մեկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:34-ին, մարվել՝ 01:59-ին: Այրվել են տանիքի (մոտ 70 քմ) փայտե կառուցատարրերը եւ երկրորդ հարկի ննջարաններից մեկի գույքը՝ մասամբ։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը