Ազատության պողոտայում բախվել են «Opel Zafira»-ն եւ «Infinity»-ն
Արտակարգ Պատահար
Օգոստոսի 22-ին, ժամը 22:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ազատության պողոտայում՝ «Հաղթանակ» զբոսայգու դիմաց, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ ավտոմեքենաներից առկա է գազի արտահոսք։
ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկանում ենք, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Ա․ Պ․, ծնված 1976 թ․) եւ «Infinity» մակնիշների ավտոմեքենաները, տուժածներ չկան․ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները եւ դադարեցրել «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը