Սպանվել են Թուրքիայի քաղաքացուն առևանգած հանցախմբի 14 անդամներ
Վերջին լուրեր
Նիգերիայի Դելտա նահանգի ոստիկանները հայտարարել են մարդկանց առևանգումով և զինված կողոպուտներով զբաղվող հանցախմբի 14 անդամների մահվան մասին։ Նահանգի ոստիկանության մամլո ծառայության փոխանցմամբ՝ սպանվածների թվում է նաև հանցախմբի առաջնորդը, ով հայտնի է եղել «Նելլի եպիսկոպոս» անունով։
Վերոհիշյալ հանցախումբն անցած ամիս առևանգել էր Թուրքիայի քաղաքացու՝ նրան վերադարձնելու դիմաց փրկագին պահանջելով։
Նշենք նաև, որ ոստիկանությունում հայտնել են, որ հատուկ գործողության ժամանակ առգրավվել են նաև մեծ քանակությամբ գումար, զենք և հանդերձանք։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)