Հաքերների պնդմամբ՝ իրենց ձեռքն են ընկել ՌԴ որոշ պետական կառույցների փաստաթղթերը
Վերջին լուրեր
Հաքերների GhostShell խումբը, որն անցյալում արդեն մի քանի անգամ իր վրա է վերցրել աշխարհի մի շարք խոշորագույն համալսարանների կայքերի վրա կիբեր–հարձակումների պատասխանատվությունը, այժմ էլ պնդում է, որ իր ձեռքն են ընկել ռուսական մի շարք պետհաստատությունների, կազմակերպությունների և ընկերությունների փաստաթղթերը։ Այս մասին հայտնում է РИА Новости–ն։
Իրենց հայտարարությունն ապացուցելու համար հաքերները համացանցում տեղադրել են մեծ թվով էլեկտրոնային փաստաթղթեր, որոնք առաջին հայացքից կարևորություն չեն ներկայացնում։
GhostShell–ն իր ակցիան անվանել է Project BlackStar («Սև աստղ» նախագիծ)։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)