Գագիկ Ծառուկյանն ամոթանք է տալիս Հրայր Թովմասյանին (տեսանյութ)
Վերջին լուրեր
Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ուսանողների հետ հանդիպմանը, անդրադառնալով ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կողմից արված այն հայտարարությանը, թե բանտարկյալների համար աչք ու բերան կարելը սովորական բան է, և նման միջադեպեր լինում են աշխարհի բոլոր երկրների բանտերում, ասում է. «Մեր արդարադատության նախարարն առանց ամաչելու ասում է, ոնց որ աղջիկները իրենց ականջներն են ծակում` մեղադրյալներն իրենց շուրթերն ու աչքերն են կարում, ի՞նչի համար է մարդը դա անում` հիասթափվելուց, անարդարությունից: Փոխարենը համապատասխան բոլորին պետք է կարգի հրավիրեն, իրենք բացատրություն վերցնեն ինչի՞ համար են արել:
Պետք է հարցը բարձրացնել՝ պարոն արդարադատության նախարարին անձամբ ասելով, դա ոչ թե աղջիկների ականջ ծակելու պես բան է դառել, այլ դու լիարժեք պարտավոր ես որպես արդարադատության նախարար քննելու, հատուկ քննչական կազմ ուղարկելու՝ ինչի համար է դա կարել, և հանրությանը ներկայացնելու, որ ամբողջ հասարակությունն էլ, հանրությունն էլ, ուսանողությունն էլ ուզում է տեղյակ լինել»:
Կից ներկայացնում ենք տեսանյութը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)