Դոնալդ Թրամփի որդին վաճառքի է հանել իր «Ազատ Թրամփ» հավաքածուն
ԼուսանկարներԴոնալդ Թրամփի որդին X սոցիալական ցանցում հայտարարել է իր հոր բանտային լուսանկարը պատկերող ապրանքների վաճառքի մեկնարկի մասին։
Դոնալդ Թրամփ կրտսերի խոսքով՝ իր առցանց խանութում ապրանքների վաճառքից ստացված ողջ շահույթը կուղղվի «օրինական պաշտպանության հիմնադրամին՝ բռնակալության և անմեղսունակության դեմ պայքարելու համար»:
Դոնալդ Թրամփ կրտսերի առցանց խանութում ներկայացված են շապիկներ, գավաթներ և պաստառներ՝ իր հոր բանտային լուսանկարով:
Օգոստոսի 25-ին, ինչպես հայտնել ենք, Թրամփը վայրէջք կատարեց Ատլանտա՝ իրեն հանձնելու տեղական իշխանություններին։ Ավելի ուշ նա ժամանեց Ֆուլթոն շրջանի բանտ՝ պաշտոնական ձերբակալման ընթացակարգերը անցնելու համար:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախկին նախագահը լքել է բանտը, որտեղ անցկացրել է մոտ 20 րոպե։ Պարզաբանվել է, որ նա ազատ է արձակվել նախապես պայմանավորված 200 հազար դոլար գրավի դիմաց։