ՔՊ ցուցակով առաջադրված դերասանուհին արձագանքում է քննադատություններին
Քաղաքական
Թատրոնի և կինոյի դերասանուհի Տաթև Հովակիմյանը մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին: Նա ավագանու անդամի թեկնածու է՝ առաջադրված «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով։ «Մեծագույն սիրով նպաստելու եմ Երևանի մշակութային կյանքի զարգացմանը»,- առաջիկա ընտրությունների վերաբերյալ լուսանկար տեղադրելով ֆեյսբուքյան իր էջում գրել է Հովակիմյանը։
Դերասանուհու որոշումը շատերին դուր չի եկել, որոնք արձագանքել են անմիջապես դերասանուհու լուսանկարի մեկնաբանություններում։ Ի պատասխան քննադատությունների, Հովակիմյանը նշել է․
«Բոլորիդ խաղաղություն ու շնորհակալ եմ բոլոր կարծիքների համար: Այս ամենից դուրս կա ուրիշ կյանք,կարևոր ու առաջնային: Բայց ցավոք, շատերի մոտ կյանքը սկսվում և ավարտվում է քեզ կհետևեմ ,կջնջեմ ,ու նման բաներով: Համեցեք թատրոն,ստեղծեք լավ արվեստ,ստեղծեք մշակույթ,ստեղծեք կինո: Ու ինձ Մի՛ ափսոսացեք,ու մի քաղաքականացրեք,որովհետև ես այլ տեղում եմ, ձեզ համար է սկսվում և վերջանում ամենինչ քաղաքակացանելով և արժեզրկելով: Բարին ընդ ձեզ»:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը