Հինգերորդ անգամ է, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկներ է ներկայացնում․ Անի Բադալյան
ՀասարակությունՕգոստոսի 24-ին Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը Բաքվին է փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հայկական նոր առաջարկներ։
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը ասաց, որ հինգերորդ անգամ է արդեն, որ փոխանակվում է պայմանագրի վերաբերյալ առաջարկներ։
«Դա այն նույն պայմանագիրն է, որի շուրջ բանակցությունները ընթանում էին վերջին ամիսներին»,-ասաց Բադալյանը և հավելեց, որ ոչինչ այս պահին չունի ավելացնելու։