Փաշինյանը չի բացառում երկաթուղու ռուսական կոնցեսիայի կառավարման ձևաչափի փոփոխությունը Լավրովն առաջարկել է «3+3» ձևաչափի հաջորդ հանդիպումներն անցկացնել Երևանում և Բաքվում Վերացվել է Գյումրիում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումը․ ՍԱՏՄ Իշխան Սաղաթելյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպայի սոցիալիստների կուսակցության ներկայացուցչի հետ Քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր Արտաշատում «Nissan»-ի գազի բալոնն է պայթել․ երկու տուժած կա․ մանրամասներ ՀՀ-ում ոչ ռազմավարական կետեր չկան․ էդ ի՞նչ խոսույթա՝ Տիգրանաշենը կապումա հարավը մյուս տարածքներին. Փաշինյան ՄԻՊ հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին կաշխատի հեռավար Փաշինյան․ երեք ամսից պարզ կլինի՝ Ռուսաստանը պատրա՞ստ է ներդրումներ անել երկաթուղու ոլորտում Հրդեհ՝ Արտաշատի ԲԿ-ի մոտ․ մեքենան բռնկվել է․ վարորդն ու ուղևորը այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Որքանո՞վ է տրամաբանական, որ գերիների մասով 1000 նամակ են տալիս Կառավարությանը՝ ասում են տար.Փաշինյան Անկլավների փոխանակում․ Միրզոյանը հաստատեց, Մասկը դեմ է Starlink-ով հարվածներին 

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթայի հինգ մասնակցի մասով նախաքննությունն ավարտվել է

Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերով քննության գլխավոր վարչությունում ավարտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2023թ. ապրիլի 5-ին ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու եւ օգտագործելու կասկածանքով Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին էր ներկայացվել Երեւան քաղաքի 25-ամյա մի բնակիչ, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր 0.26 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց:

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի, ստացված տվյալների հիման վրա նախաձեռնված այլ վարույթների շրջանակում իրականացված վարութային եւ ապացուցողական գործողությունների արդյունքում բացահայտվել էր հաջորդաբար միմյանց թմրամիջոցներ իրացնելու շղթա։

Դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթները հետագայում միացվել էին մեկ վարույթում, որի նախաքննությունը շարունակվել է ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում:

Իրականացված քննչական եւ վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են հանցավոր շղթայում ներգրավված անձանցից հինգի ինքնությունները:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ շղթայում ներգրավված անձանցից մեկը՝ Հ.Բ.-ն, ավտոմեքենայի առուվաճառքի գործընթացի շրջանակում Երեւան քաղաքի բնակիչ, 40-ամյա տղամարդուն առաջարկել է, որպեսզի ավտոմեքենայի արժեքի մի մասի գումարի դիմաց նրան տա «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց եւ այդ կերպ վճարի ավտոմեքենայի համար պարտք մնացած գումարը: Համաձայնության գալով՝ այդ անձը 40-ամյա տղամարդուն ապօրինի իրացրել է առանձնապես խոշոր չափերով՝ 4․8 գրամ Մեթամֆետամին տեսակի թմրամիջոց:

Պարզվել է նաեւ, որ Հ.Բ.-ն հանցավոր շղթայում ներգրավել է նաեւ Վաղարշապատ քաղաքում բնակվող իր ընկերուհուն: Տվյալներ են ստացվել այն մասին, որ Հ.Բ.-ն առանձնապես խոշոր չափերով՝ 5․81 գրամ «Մեթամֆետամին», առանձնապես խոշոր չափերով՝ 84․56 գրամ «Ափիոն» եւ առանձնապես խոշոր չափերի՝ 358․635 գրամ «Հաշիշ» տեսակի թմրամիջոցները պահել է նրա՝ Վաղարշապատ քաղաքում գտնվող տանը: Նախաքննության ընթացքում օրենքով սահմանված կարգով կատարված  խուզարկությամբ նշված բնակարանում հայտնաբերվել են նաեւ էլեկտրոնային կշեռքներ, տարբեր չափերի պոլիէթիլենային տոպրակներ, բազմաթիվ կտրատված փայլաթիթեղներ, ապակե կոլբաներ, քաղցրավուն հոտով պլաստմասսե ձողիկներ, որոնց ծայրերին առկա են փայլաթիթեղներ, իսկ ներսում՝ թմրամիջոցին նման հետքեր, ինչպես նաեւ՝ 1․912․005 ՀՀ դրամին համարժեք 45 հատ 100 եվրո անվանական արժեքով կեղծ թղթադրամներ:

Քննությամբ պարզվել է, որ Հ.Բ.-ի կողմից շահադիտական դրդումներով, իրացնելու նպատակով ապօրինի ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով՝ 5․81 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցից խոշոր չափերով՝ 1․01 գրամը հայտնաբերվել է նշված բնակարանում կատարված խուզարկության ժամանակ, իսկ առանձնապես խոշոր չափերով 4․8 գրամը վաճառելու եղանակով ապօրինի իրացրել է Երեւան քաղաքի 40-ամյա բնակչին, ով խոշոր չափերով՝ 0․26 գրամը նույն ամիսների ընթացքում վաճառելու եղանակով ապօրինի իրացրել է Երեւան քաղաքի 56-ամյա մեկ այլ բնակչի, իսկ վերջինս էլ իր հերթին նշված խոշոր չափերով՝ 0․26 գրամ Մեթամֆետամին տեսակի թմրամիջոցից զգալի չափերով՝ 0․1 գրամը վաճառելու եղանակով ապօրինի իրացրել է Երեւան քաղաքի բնակիչ, 25-ամյա երիտասարդին, ինչպես նաեւ վերը նշված բնակարանում, իրացնելու նպատակով, պահել է 1․912․005 ՀՀ դրամին համարժեք 45 հատ 100 եվրո անվանական արժեքով կեղծ թղթադրամներ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Հ.Բ.-ին  մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 267-րդ հոդվածի 1-ին մասով, վերջինիս ընկերուհուն՝ 46-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 46-267-րդ հոդվածի 1-ին մասով, 40-ամյա տղամարդուն՝ 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 25-ամյա երիտասարդին՝ 396-րդ հոդվածի 1-ին մասով, 56-ամյա տղամարդուն՝ 393-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Մեղադրյալներից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, մեկի նկատմամբ՝ տնային կալանքը, մեկի նկատմամբ՝ բացակայելու արգելք, եւս մեկի նկատմամբ՝ վարչական հսկողություն:

Հինգ մեղադրյալի մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, եւ վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու համար:

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթայում այլ անձանց առկայության, թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը պարզելու, ինչպես նաեւ կեղծ թղթադրամներ պատրաստելու մասով նախաքննությունը շարունակվում է:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փաշինյանը չի բացառում երկաթուղու ռուսական կոնցեսիայի կառավարման ձևաչափի փոփոխությունըԼավրովն առաջարկել է «3+3» ձևաչափի հաջորդ հանդիպումներն անցկացնել Երևանում և ԲաքվումՎերացվել է Գյումրիում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումը․ ՍԱՏՄԻշխան Սաղաթելյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպայի սոցիալիստների կուսակցության ներկայացուցչի հետՔննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցերԻրանի պատվիրակությունը լքել է դահլիճը CICA գագաթնաժողովում Իսրայելի նախագահի ելույթի ժամանակԱրտաշատում «Nissan»-ի գազի բալոնն է պայթել․ երկու տուժած կա․ մանրամասներ ՀՀ-ում ոչ ռազմավարական կետեր չկան․ էդ ի՞նչ խոսույթա՝ Տիգրանաշենը կապումա հարավը մյուս տարածքներին. ՓաշինյանՄԻՊ հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին կաշխատի հեռավարԿալասն ասել է, որ ԵՄ առաջնորդները չափազանց զբաղված են Վրաստանի վերաբերյալ քննարկումներ անցկացնելու համար Փաշինյան․ երեք ամսից պարզ կլինի՝ Ռուսաստանը պատրա՞ստ է ներդրումներ անել երկաթուղու ոլորտումՀրդեհ՝ Արտաշատի ԲԿ-ի մոտ․ մեքենան բռնկվել է․ վարորդն ու ուղևորը այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Որքանո՞վ է տրամաբանական, որ գերիների մասով 1000 նամակ են տալիս Կառավարությանը՝ ասում են տար.ՓաշինյանԱնկլավների փոխանակում․ Միրզոյանը հաստատեց, Մասկը դեմ է Starlink-ով հարվածներինԻնչպե՞ս են մարդիկ ընդունել Ֆրունզիկ Մկրտչյանի արձանըՄինչև 2031-ը՝ խաղաղությո՞ւն․ անկլավների փոխանակո՞ւմ և Թուրքիայի հետ սահմանի բացո՞ւմՓաշինյան․ հայկական արտադրանքը աստիճանաբար մուտք է գործում եվրոպական շուկաՍիսիանում 13-ամյա դստեր նկատմամբ սեռական բռնություն գործադրելու կասկածանքով տղամարդ է ձերբակալվելԱլիև․ «Բաքուն գրավելու մասին սպառնացողներն այսօր ադրբեջանական բանտերում են»Փաշինյան․ «Ասել եմ՝ Բելառուս չենք գնալու, չենք գնացել» Անձամբ եմ հորդորել գնան ու քանդեն բուդկաները՝ տարածքը վերադարձնեն. Նիկոլ Փաշինյան Ես սրտի օլիգարխ չունեմ, բա ուր ա՞ իմ միլիոնները, սրանից հետո դատի եմ տալու. Փաշինյան Փաշինյանը՝ COP17-ին Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցության մասին․ ինչ է հայտնի այս պահին Կանխավարկած և պլաններ այս պահին չունենք. Փաշինյանը՝ նախարարությունների ստեղծման կամ վերացման մասին Փաշինյան․ պետք է լուծում գտնել, որ սահմանին անկլավներ և էքսկլավներ չլինեն Քանի՞ անվճար խորհրդատվություն և այց է նախատեսված ապահովագրությամբ․ հարց՝ Ավանեսյանին Շաքիում վիրավորում ստացած կնոջ բուժման ծախսերը հոգում են մասնավոր միջոցներո՞վ․ Ավանեսյանի անդրադարձը Ծավի ջրի փորձաքննության արդյունքները կամփոփվեն առաջիկայում․ Ավանեսյան 2018 թվականից գիտության ֆինանսավորումն ավելացել է 2,8 անգամ՝ գրեթե եռապատկվել է. Փաշինյան Առաջնահերթությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումն է. ՓաշինյանՓաշինյանին Ադրբեջանը ժամանակ է տվել ․ Տիրադավների թիմը պառակտվել էՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱռավել ակտիվ ենք գործելու Հայաստանում ազատազրկված քաղբանտարկյալներին և պարոն Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարությունԱՄՆ երեք նահանգների իշխանությունները ստացել են կասկածելի փոշի պարունակող փաթեթներ Մենք կենտրոնացած ենք լինելու «հատիկ առ հատիկ»-ի, «լումա առ լումա»-ի եզրափակիչ արարի իրականացման վրա. Փաշինյան«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի էբոլա վիրուսի ներթափանցումը Հայաստան կանխելու նպատակով ՀԷՑ-ի սեփականատիրոջը փոխհատուցում կտրվի՞․ Փաշինյանը ներկայացրեց հաշվարկի մեխանիզմըՊենտագոնը 15 միլիարդ դոլար կծախսի նոր հրթիռների մշակման վրա Ռոմանոս Պետրոսյան․ ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը կգրանցվեն որպես ՀՀ սեփականությունWSJ. Թրամփը պատրաստ է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցության՝ Ուկրաինայում խաղաղության հաստատումից հետո Փաշինյանը նպատակ է համարում մինչև 2031 թվականը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումըԱրտակ Բեգլարյան․ COP17-ում անտեսվում են արցախցիների իրավունքները, մեզ ասում են՝ մոռացեք վերադարձի մասինՀայ-թուրքական սահմանը կարող է բացվել ավելի շուտ, քան նոր բանագնաց կնշանակվի․ ՄիրզոյանԵս երբեք ուկրաինական հողերը չեմ ընդունի որպես ռուսական. ԶելենսկիԱյսօր Բաքվից օդանավ է ժամանելու ԵրևանԵրևանի դպրոցներից մեկում 12-ամյա երեխան պարբերաբար ենթարկվել է ծեծի և բուլինգի․ ՓաստաբանՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՄասկը հայտարարել է, որ ժամանակն է, որպեսզի Զելենսկին հրաժարական տա Ադրբեջանի հետ անկլավ-էքսկլավների փոխանակում կարող է լինել. Արարատ ՄիրզոյանԿառավարությունը ՀԷՑ-ի 100 տոկս բաժնետոմսերը կճանաչի հանրային գերակա շահ
Ամենադիտված