Ազատության հրապարակում զինված քաղաքացի է ձերբակալվել
Արտակարգ Պատահար
Օգոստոսի 24-ին՝ ժամը 19-ին, Արաբկիրի համայնքային ոստիկանները, սառը զենք պահելու և կրելու հիմնավոր կասկածով, Ազատության հրապարակում ձերբակալել և բաժին են տեղափոխել 34-ամյա մի երիտասարդի:
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 8 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ և օդաճնշիչ ատրճանակ՝ երեք բալոնով և մետաղյա գնդակներով:
Նախապատրաստված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ