Երևանում ևս 3 բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել
ՀասարակությունՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հրդեհային անվտանգության մասնագետները հրդեհատեխնիկակական հետազոտություններ էին իրականացրել Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների եւ Աբելյան փողոցների խաչմերուկ, Շինարարների եւ Ջանիբեկյան փողոցների խաչմերուկ, Շինարարների եւ Ջանիբեկյան փողոցների խաչմերուկ (Շինարարների 35 հասցեի դիմաց) հասցեներում գործող բենզալցակայանների նկատմամբ։ Այս մասին հաղորդում են ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության եւ հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից:
Հետազոտության արդյունքում հայտնաբերվել էին հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք կարող էին անմիջական սպառնալիք ներկայացնել մարդկանց կյանքի, առողջության եւ անվտանգության համար։
Տեսչական մարմնի ղեկավարը բենզալցակայանների շահագործումը դադարեցնելու որոշումներ էր կայացրել։
Տեսչական մարմնի, Երեւանի քաղաքապետարանի եւ Ներքին գործերի նախարարության համատեղ իրականացրած միջոցառման արդյունքում նշված բենզալցակայանների գործունեությունը փաստացի դադարեցվեց, եւ դրանք ապամոնտաժվեցին։