Ահա թե ինչու չի կարելի երեխաներին տանել հարսանեկան արարողություններին. LADBible
ԼուսանկարներՍոցցանցերում մեծ տարածում են ստացել կադրեր, թե ինչպես է փոքրիկ աղջիկը սրբում իր կեղտոտ դեմքը հարսի սպիտակ հարսանեկան զգեստի վրա, գրում է LADBible-ը։ Մեկնաբանները կարծում են, որ սա է պատճառներից մեկը, որ երեխաներին չպետք է տանել հարսանիքի։
Տեսնելով, թե ինչ է արել երեխան՝ հարսնացուն ծիծաղել է և դեմքի արտահայտությամբ ցույց տվել, որ ոչ մի սարսափելի բան չի եղել։ Սակայն կադրերը սոցիալական ցանցերում հրապարակելուց հետո օգտատերերը չեն աջակցել կնոջը։
Ինչ-որ մեկը մեղադրել է աղջկա ծնողներին վատ դաստիարակության մեջ, օգտատերերի մի մասը ենթադրել է, որ հարսանեկան զգեստը հավանաբար շատ թանկ է։
«Դրա համար ես առանց երեխաների եմ հարսանիք գնում»,- գրել է մեկնաբաններից մեկը։
Ինչպես պարզաբանել է միջոցառման կազմակերպիչ Մերեդիտ Բարթելը, առանց երեխաների հարսանիքներն իսկապես ավելի ու ավելի տարածված են դառնում։