Բրիթնի Սփիրսը սոցցանցերում առեղծվածային հաղորդագրություն է թողել
ԺամանցԵրգչուհի Բրիթնի Սփիրսը Instagram-ում հաղորդագրություն է հրապարակել, որը, ըստ TMZ տաբլոիդի, ուղղված է նրա ամուսնուն՝ Սեմ Ասգարիին։
«[Նեղացրու] ինձ … Թե կարող ես»: — գրել է կատարողը՝ տեքստն ուղեկցելով միջնամատ էմոջիով։
Միաժամանակ, Սփիրսը չի հստակեցրել, թե կոնկրետ ում է ուղղված իր գրառումը։ Սակայն, ինչպես գրում է TMZ-ը, այն հայտնվել է արտիստի և Ասգարիի միջև ամուսնալուծության գործընթացի ֆոնին։ Նրանց ամուսնալուծության մասին հայտնի դարձավ օգոստոսի 16-ին՝ նրանց հարսանիքից մեկ տարի անց։
Ըստ լրագրողների՝ ամուսնալուծության մասին հայտարարությունից մեկ շաբաթ առաջ Ասգարին վիճաբանություն է ունեցել կնոջ հետ՝ նրա դավաճանությունների մասին լուրերի պատճառով։ Դրանից հետո նա տեղափոխվել է իրենց ընդհանուր տնից և ամուսնալուծության հայց է ներկայացրել։ Լրատվամիջոցները հայտնել են, որ Սփիրսը ընտանեկան բռնության է ենթարկել ամուսնուն, մասնավորապես՝ հարձակվել է Ասգարիի վրա, երբ վերջինս քնած է եղել։