«Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքը Գազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է Մոսկվա Միլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանում Թուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլ 11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհին BIGBANG-ի անակնկալ երգը․ ի՞նչ է նշանակում «GiiiRIP» անունը Մերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանը Շարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչ Իրանի պատերազմը կանգնեցնելու փորձը տապալվել է․ ԱՄՆ Սենատում 48 ձայնը չի բավարարել Թրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները «Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն է Երեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համար 

Հայաստանի համար Իրանը եղել եւ մնում է առանձնահատուկ կարեւորություն ունեցող գործընկեր երկիր. Գեւորգ Պապոյան

Արտաքին Քաղաքական

Մենք անչափ կարեւորում ենք մեր երկուստեք փոխայցելություններն Իրան եւ Հայաստան, քանի որ դրանք առանձնակի դինամիկա են հաղորդում մեր երկրների միջեւ բարձր մակարդակի համագործակցության զարգացմանը եւ հետագա առավել խորացմանը: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը՝ օգոստոսի 25-ին հանդիպելով Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ, պատգամավոր Արա Շավերդյանի, ԻԻՀ Մեջլիսի պատգամավորներ Ռոբերտ Բեգլարյանի, Հոյսեն Հաթամի, Մասումե Փաշայի, ինչպես նաեւ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան խորհրդական Ալի Ազղար Շահամաթդարի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ–ից։

Գեւորգ Պապոյանը նաեւ նշել է, որ ինքն ուշադրությամբ հետեւում է ոչ միայն հայ եւ իրանցի խորհրդարանականների, այլեւ Հայաստանի եւ Իրանի կառավարությունների բարձրաստիճան պաշտոնյաների եւ ոլորտային գերատեսչությունների ղեկավարների պարբերաբար իրականացվող հանդիպումներին ու շփումներին, որոնք վստահաբար նպաստում են քաղաքական եւ տնտեսական բազմաշերտ համագործակցության էլ ավելի խորացմանը:

Ըստ Գեւորգ Պապոյանի՝ մեր երկու ժողովուրդների փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա հիմնված փոխհարաբերությունները նոր չեն, դրանք հազարամյակների պատմություն ունեն, որի հիմքում ընկած է ոչ միայն աշխարհագրական հարեւանությունը, այլ նաեւ պատմամշակութային ընդհանրությունները, փոխադարձ տնտեսական շահերը, ինչպես նաեւ տարածաշրջանային մի շարք խնդիրների վերաբերյալ նույնական մոտեցում ունենալը:

«Հայաստանի համար Իրանը եղել եւ մնում է որպես առանձնահատուկ կարեւորություն ունեցող գործընկեր, եւ մենք կարծում ենք, որ այն հավասարակշռված քաղաքականությունը, ինչը կա, նպաստում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու կայունության ամրապնդմանը»,- ասել է Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավարը: Նա հյուրերի ուշադրությունն է հրավիրել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը եւ դրա հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի վրա:

«Մենք ընդգծում ենք արգելափակման անհապաղ վերացման անհրաժեշտությունը եւ մեծապես կարեւորում ենք, որ մեր բարեկամ գործընկեր խորհրդարաններում եւ միջազգային կազմակերպությունների կողմից հնչեն հասցեական եւ օբյեկտիվ գնահատականներ, ինչպես նաեւ լինեն ջանքեր՝ ուղղված խաղաղության օրակարգին եւ մեր տարածաշրջանում կայունության հաստատմանը»,- փաստել է Գեւորգ Պապոյանը:

ԱԺ պատգամավորը, հակիրճ անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը, շեշտել է հայկական կողմի ջանքերն ուղղված Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը, որը նրա կարծիքով, վստահաբար, օգտակար եւ շահեկան է տարածաշրջանի բոլոր պետությունների եւ ժողովուրդների համար:

«Կարծում եմ, որ հարկ է ընդգծել առկա խնդիրները խաղաղ ճանապարհով եւ բանակցությունների միջոցով կարգավորելու մոտեցման կարեւորությունը»,- նշել է ԱԺ պատգամավորը:

Նա, անդրադառնալով Հայաստանի եւ Իրանի առեւտրատնտեսական հարաբերություններին, կարեւորել է վերջերս «Գազ-էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի երկարաձգումը, որը, ըստ պատգամավորի, շահավետ գործարք է երկու պետությունների համար: «Պայմանագրի երկարաձգումը հնարավորություն է տալիս մեզ ավելացնել գազի ներկրումն Իրանից եւ, իհարկե, էլեկտրաէներգիայի արտահանումը դեպի Իրան, որը միանշանակ դրական ազդեցություն է ունենալու երկու բարեկամ պետությունների տնտեսությունների զարգացման համար»,- ասել է Գեւորգ Պապոյանը եւ հավելել. «Ես տեղյակ եմ, որ տարբեր ոլորտներում եւս այժմ ինտենսիվ քննարկումներ են ընթանում համագործակցության ուղղությամբ, որոնք վերաբերում են թե՛ շինարարությանը, թե՛ կապիտալ ներդրումներին եւ այլ ոլորտներին»:

Գեւորգ Պապոյանը, անդրադառնալով Իրանի հայ համայնքին, փաստել է, որ հայ համայնքն ակտիվորեն մասնակցում է երկրի հասարակական եւ քաղաքական կյանքին, ինչի վկայությունն է հայազգի պատգամավորների ներկայությունն Իրանի Մեջլիսում: Ընդգծվել է հայ համայնքի նկատմամբ Իրանի ժողովրդի ջերմ վերաբերմունքի կարեւորությունը:

Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ, պատգամավոր Արա Շավերդյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծել է միջխորհրդարանական գործակցության զարգացման անհրաժեշտությունը:

«Հայաստանը, լինելով Իրանի 15 հարեւան երկրներից մեկը, Իրանի կառավարության հատուկ ուշադրության կենտրոնում է: Պետք է նշեմ, որ ե՛ւ Իրանի նախագահը, ե՛ւ հոգեւոր առաջնորդը, ե՛ւ բարձրաստիճան պաշտոնյանները բազմիցս փաստել են Իրանի եւ Հայաստանի միջեւ սահմանի կարեւորությունն ու նշել են, որ թույլ չեն տա՝ որեւէ փոփոխություն տեղի ունենա այդ սահմանում»,- ասել է Արա Շավերդյանը:

Անդրադառնալով Իրանի՝ միջազգային կազմակերպություններին անդամակցությանը՝ նա հույս է հայտնել, որ Հայաստանը կաջակցի Իրանին դառնալու ԵԱՏՄ անդամ:

Արա Շավերդյանը նաեւ ընդգծել է երկուստեք համագործակցության կարեւորությունը միջազգային կառույցներում:

ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Շիրակ Թորոսյանը կարեւորել է հայ-իրանական դարավոր բարեկամության ամրապնդումն ու զարգացումը, ընդգծել Հայոց ցեղասպանության տարիներին Իրանի ժողովրդի աջակցությունը ցեղասպանությունից մազապուրծ հայերին: Նա նույնպես շեշտել է հայ-իրանական տնտեսական համագործակցության ընդլայման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ այլ հարցեր:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լագարդը զգուշացնում է Եվրոպային՝ կիբեռսպառնալիքները և տնտեսական ռիսկերը մեծանում են«Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքըԲրիտանիան հաստատել է կիբեռգործողությունները Ռուսաստանի և Չինաստանի դեմԳազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է ՄոսկվաՌուսաստանն ու Ուզբեկստանը ստորագրել են 2027 թվականի ռազմական համագործակցության ծրագիրՄիլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանումԹուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլՌուսաստանը չի տեսնում միջուկային բանակցությունների արագ վերսկսման հիմքերԷստոնիան դեկտեմբերի 1-ից փակում է Ռուսաստանի հետ ավտոանցակետերը11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհինBIGBANG-ի անակնկալ երգը․ ի՞նչ է նշանակում «GiiiRIP» անունըՀարավային Կորեայում քննություններին իրենց հետ գաջեթներ բերող ուսանողները կարող են բանտարկվելՄերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանըԻրանը հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները քիմիական և կենսաբանական զենքի մասինՇարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչԻրանի պատերազմը կանգնեցնելու փորձը տապալվել է․ ԱՄՆ Սենատում 48 ձայնը չի բավարարելՊենտագոնը զինամթերքի արտադրության երկարաժամկետ ծրագիր չունիԼը Պենի կուսակցության գրասենյակում խուզարկություն է անցկացվելԹրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները«Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն էԵրեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համարՄոսկվան մերժում է Ուկրաինայի նույնիսկ «քվազիանդամակցությունը» ՆԱՏՕ-ինՀայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակովՋեյմս Բլանթը ստացել է «Icon» մրցանակն ու իրեն համացանցային մեմ անվանելՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըԻնչո՞ւ Ստալոնեն չէր վաճառում «Ռոքիի» սցենարը․ այդ պատմությունն արդեն մեծ էկրանին էՅՈՒՆԻՍԵՖ․ Ուկրաինայում տասը ամսում 114 երեխա է զոհվել, 1 030-ը՝ վիրավորվելԸստ Կիևի՝ Թաթարստանում նավթի մեկ բաք է բռնկվել, ևս երկուսը վնասվել ենԱրամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ Փոփոխություններ կլինեն վաղաժամ ծննդաբերության դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի տրամադրման կարգումԵՄ-ն Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո՝ բարեփոխումների դիմացԳոհաբանության տոնից առաջ ԱՄՆ-ում մեկ գալոն բենզինի գինն իջել է մինչև 3,69 դոլարՇիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել Թեհրանի ազատ շուկայում մեկ դոլարն արժե մոտ 270 հազար թումանՈւկրաինայում շուրջ 100 ուղևորատար գնացք է ուշանում․ որոշ չվերթների ուշացումը գերազանցել է 10 ժամըՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենՀորմուզով նավթի հոսքն աճել է․ «Բրենթի» գինն իջել է մինչև 91,36 դոլարՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի վճարները կշարունակեն աճել․ պետական աջակցությունը բավարար չէՄոսկվան դեմ է Ուկրաինային ՆԱՏՕ-ի օրինակով անվտանգության երաշխիքներ տալունԻրանը մտադիր է Հայաստանի հետ սահմանին անցակետը դարձնել երկրի ամենաբանուկ ցամաքային առևտրային անցակետը Մոսկվան արձագանքել է Ղրիմի կամրջի վրա հարձակմանը Նիդերլանդների մասնակցության մասին տեղեկություններինԿիևում ռուսական հարվածներից 6 մարդ է զոհվել, վնասվել է երեք կամուրջԻրանը հայտնում է Հորմուզի նեղուցում երկու նավթատարի հրդեհի մասինՀայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարինԶելենսկին ամերիկյան ռազմաբազաներ է ցանկանում Ուկրաինայում՝ որպես անվտանգության երաշխիքԱՄՆ-ն ու երեք դաշնակիցներ պահանջում են վերսկսել միջուկային ստուգումներն ԻրանումԵրբ ամբողջ Հայաստանը մի թիմ էր․ Նիկիտա Սիմոնյանն ու «Արարատ-73»-ըՆոյեմբերի 21-24-ը Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը փակ կլինի երթևեկության համար Թրամփն Իրանի դեմ նոր հարվածների հարցին կանդրադառնա հունվարի 1-ից հետոՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի ավտոմեքենա է ջարդել. կա 5 տուժած
Ամենադիտված