Նախագահ Վահագն Խաչատուրյանը պարգևատրումներ է արել
ՀայաստանՆախագահ Վահագն Խաչատուրյանը օգոստոսի 11-ին հրամանագիր է ստորագրել, որում ասված է․
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանա-դրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Շինարարի տոնի կապակցությամբ, քաղաքաշինության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրել՝
Դավիթ Հրաչիկի ԿԼԵԿՉՅԱՆԻՆ «Բետոն» արտադրական կոոպերատիվի նախագահ
Աշոտ Հրաչիկի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ «ՀԱԷԿ-ի շինարարություն» փակ բաժնե-տիրական ընկերության տնօրեն»: