Նոր Նորքի բարձրահարակ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է տղամարդու դի
ՀասարակությունSHAMSHYAN.com-ի տեղեկություններով Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ինքնասպանություն հատկանիշներով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական վարույթը նախաձեռնվել է օգոստոսի 23-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Նոր Նորքի բաժին ստացված ահազանգի փաստով: Այդ օրը՝ ժամը 23:25-ի սահմաններում Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Վիլնյուսի փողոցի բարձրահարկ շենքերից մեկի բակում տղամարդու դի կա:
Ըստ նախնական տեղեկությունների նա ինքնասպանություն է գործել 9-րդ հարկի պատուհանից ցած նետվելու միջոցով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Աղվան Ղ.-ն հաշվառված է եղել «Հոգեկան առողջության կենտրոնում»:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: