Ջասթին Բիբերի կինը կեցվածք է ընդունել խոր դեկոլտե ունեցող շապիկով
ԼուսանկարներՄոդել Հեյլի Բիբերը դարձել է V Magazine ամսագրի նոր համարի դեմքը։ Նկարները հայտնվել են ամսագրի ինստագրամյան էջում։
Տեսախցիկի առջեւ մոդելը կեցվածք է ընդունել 90-ականների ոճի բաճկոնով։ Կերպարն ամբողջացրել են խորը դեկոլտեով շապիկը, խոշոր ականջօղերը և թեւնոցները։ Հեյլի Բիբերը դիմահարդարվել է կարմիր շրթներկով, իսկ մազերը հարդարել ռետրո ոճով։
Հեյլին ամուսնացած է 29-ամյա կանադացի երգիչ Ջասթին Բիբերի հետ։ Աստղերն ամուսնացել են 2018թ թվականին։