Ռեփեր 50 Cent-ը համերգի ժամանակ բարձրախոսով հարվածել է երկրպագուհուն (տեսանյութ)
ՏեսանյութերԱմերիկացի ռեփեր 50 Cent-ը վերջերս Լոս Անջելեսում կայացած համերգի ժամանակ միկրոֆոնով պատահաբար հարվածել է երկրպագուհուն։ Երաժիշտը բեմ է բարձրացել Final Lap շրջագայության շրջանակներում: Ներկայացման ժամանակ կատարողին են հանձնել մի քանի չաշխատող խոսափողներ։ Դրանից հետո նա զայրացել է ու այն բեմից շպրտել՝ հարվածելով կնոջ գլխին։ Տուժածը ռադիոհաղորդավար Բրիանա Մոնեգեյնն է: Նա գլխի բաց վերք է ստացել։
Կինը դիմել է ոստիկանություն և հաղորդում ներկայացրել 50 Cent-ի դեմ։ Լրագրողը պնդել է, որ երաժիշտն իրեն ոչ թե պատահաբար է հարվածել, այլ դիտմամբ։ Նա նշել է, որ դեպքի պահին ռեփերն ուղիղ նայել է իրեն։ Իրավապահները քրեական գործ են հարուցել։