Ինքը չի ուզում, մենք ուզում ենք, տեսնենք՝ ում ցանկությունը կիրականանա. Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանի հրաժարականի մասին
ՔաղաքականՀռետորական հարցեր եք տալիս, ինքը չի ուզում, մենք ուզում ենք, տեսնենք՝ ում ցանկությունը կիրականանա: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե այս իրավիճակում, երբ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում հրաժարական տալ, ինչպե՞ս է տեսնում ելքը: Այս մասին հաղորդում է News.am–ը։
«Երբ ընթացքը կլինի, ես ձեզ առաջարկում եմ գալ ու այդ ընթացքը լուսաբանել»,-ասաց նա:
Հարցին, թե հնարավո՞ր է ընդդիմությունը շուրջօրյա ակցիաներ իրականացնի, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Ամեն ինչ հնարավոր է»:
Իսկ հնարավո՞ր է այս իրավիճակում բեկում մտցնել Արցախի հարցում հարցին էլ ասաց. «Կլինի, այո, հնարավորություններ կան»: