Եթե մենք դուրս չգայինք պայքարի՝ այսօր Արցախը ստորագրությամբ հանձնված կլիներ թշնամուն. Վանեցյան
ՔաղաքականՄենք պարտավոր ենք չհուսահատվել, չհոգնել եւ պայքարել մեր Արցախի համար։ Այսօր Արցախի մեր եղբայրներն ու քույրերը ծանր զրկանքներ կրելով ցույց են տալիս, որ պայքարում են մեր ընդհանուր հայրենիքի համար: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
«Կորցնելով Արցախը, մենք կորցնելու ենք Հայաստանը: Դրա համար պետք է պայքարենք»,-ասաց նա: