Մոտ ապագայում վճռական գործողություններ կլինեն. Մամիջանյան
ՔաղաքականԸստ բոլոր հարցումների՝ Հայաստանի բնակչության 90 տոկոսն անհնար է համարում Արցախի հայտնվելն Ադրբեջանի կազմում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
«Այստեղ հավաքվածները միայն փոքր մասն են մեր այն հայրենակիցների, որոնք այդ կարծիքին են: Ինչ վերաբերում է ակնկալիքներին։ Եթե մենք ուզում ենք շարունակել ունենալ Հայաստանի զինանշանով անձնագիր, եթե ուզում ենք հետագայում մեր զավակներին օրորոցայինը երգել հայերենով, այլ ոչ թե մուղամի տեսքով, եթե ուզում ենք՝ հայերենով ուսանեն մեր երեխաները դպրոցներում, ապա այս իշխանությունների հեռացումն այլընտրանք չունի:
Ես կասկած անգամ չունեմ, որ մոտ ժամանակներս մեր բոլոր քույրերն ու եղբայրները ոչ թե ականատես, այլ մասնակից ու իրագործող կլինեն Հայաստանում վճռական գործողությունների, որոնք կբերեն արմատական փոփոխությունների»,-ասաց նա: