Դպրոցից է կախված՝ հաց կլինի, թե չէ․ Փաշինյան
ՏեսանյութերԱրդեն երրորդ անգամ այցելեցի Արարատի մարզի Դեղձուտ բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոց: Մինչ այդ այստեղ եղել եմ շինարարական աշխատանքների ընթացքում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մոդուլային շենքը կառուցվել է ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում: Դպրոցի կառուցման նպատակով պետական բյուջեից տրամադրվել է 743 մլն դրամ: Նոր գույքով համալրելու նպատակով է հատկացվել է 18,6 մլն դրամ:
Դպրոցը նախատեսված է 180 աշակերտի համար»,– գրել է նա։