Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում 6,35 միլիարդ դոլար՝ համաշխարհային ֆուտբոլի զարգացման համար «Perseverance» մարսագնացը Մարսի վրա ռեկորդային՝ 45.2 կմ ճանապարհ է անցել Վաղարշապատ համայնքի Հայթաղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ «Kia EV3»-ը կարող է դառնալ ընկերության ամենավաճառվող էլեկտրամեքենան Թուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո է Էլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը Կապույտ ու կարմիր երանգներ․ Նամիբիայի աղային հարթավայրը՝ տիեզերքից 2026 թվականին ամենաբարձր կենսաթոշակներ ունեցող երկրների տասնյակը Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում 36 ժամ գազ չի լինի Փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը, էկոպարեկներին տեսնելով, փորձել է փախուստի դիմել. մեքենան կողաշրջվել է ԱՄՆ-ում 20 տարվա ընթացքում առաջին անգամ, հնարավոր է, Կոնգրեսի ընտրություններ անցկացվեն առանց ԵԱՀԿ դիտորդների 

Դպրոցաշինության ոլորտում շինորակի հետ կապված կոմպրոմիս չի լինելու. Վարչապետը` Կաթնաղբյուրի նորակառույց դպրոցում

Տեսանյութեր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Կոտայքի մարզի Կաթնաղբյուրի հիմնական նորակառույց դպրոց, ծանոթացել կատարված աշխատանքներին: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Դպրոցի կառուցման շինաշխատանքները մեկնարկել են 2020 թ. նոյեմբերից և ավարտվել 2023 թ. հուլիսին: Շինարարական աշխատանքներն իրականացվել են ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին. տրամադրվել է 712,3 մլն դրամ: Դպրոցի գույքի ձեռքբերման համար պետբյուջեից հատկացվել է 18 մլն 660 հազար դրամ: Իրականացվել են նաև տարածքի բարեկարգման և ցանկապատման, արևային վահանների, ներքին ինժեներական համակարգերի մոնտաժման  կառուցման աշխատանքները: Այս ուսումնական տարում դպրոցում սովորում է 180 աշակերտ:

Վարչապետը շնորհավորել է ներկաներին դպրոցի բացման առիթով և նշել. «Մենք այստեղ էինք մի քանի ամիս առաջ և պայմանավորվեցինք, որ սեպտեմբերի 1-ին դպրոցը պատրաստ կլինի: Երեկ, այսօր և նախորդ օրը մենք մի քանի դպրոցներ ենք այցելել: Երեկ չորս դպրոց այցելեցինք, նախորդ օրը՝ երկու, որոնք նորակառույց են: Այս այցերով մենք ոչ միայն մեր ուրախությունն ենք արտահայտում, այլև փորձում ենք տեսնել, թե ինչ խնդիրներ կան, որոնք պետք է լուծենք»:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ դպրոցաշինության ոլորտում շինարարության որակի հետ կապված կոմպրոմիս չի լինելու: «Այսօր մենք արձանագրում ենք, որ աշխատանք ունենք անելու: Իհարկե, բոլոր տեղերում էլ լինում են շինարարական որոշակի թերություններ, որոնք պարտադիր պետք է շտկվեն: Երեկ աշխատանքային կարգով պայմանավորվեցինք, որ ընդհանրապես սա մեր սկզբունքն է՝ առավել ևս դպրոցաշինության ոլորտում շինարարության որակի հետ կապված կոմպրոմիս չենք ունենալու: Այսինքն՝ ամեն ինչ ճշգրիտ պետք է համապատասխանի Կառավարության սահմանած տեխնիկական առաջադրանքին»:

Կառավարության ղեկավարը  հավելել է, որ գործադիրը շինարարության նոր մշակույթ է փորձում ներդնել: «Օրինակ՝ դպրոցների մոդուլային այս նախագիծը.  Հայաստանի Հանրապետությունում այս տեսակի դպրոց երբեք գոյություն չի ունեցել: Սա կարևոր նրբություն է, որը հաճախ չենք նկատում, բայց փաստ է: Այսինքն՝ այսպիսի դպրոց, այսպիսի նախագծով, այսպիսի ճարտարապետությամբ, այսպիսի բովանդակային տրամաբանությամբ չենք ունեցել, և հետևաբար նորմալ է, որ հընթացս սովորում ենք: Առաջիկայում մենք լաբորատոր հագեցվածությանն խնդիրը կլուծենք, մարզագույքի խնդիր կա որոշ տեղերում, ոռոգման համակարգի խնդիր արձանագրեցինք: Ոչինչ, այս ամենը կշտկվի, տիպային նախագծերում էլ կանենք նաև անհրաժեշտ փոփոխություններ»:

Վարչապետի դիտարկմամբ՝ ընդհանուր առմամբ Կառավարության նախագծերի, հատկապես մոդուլային տիպի  դպրոցի վերաբերյալ արձագանքը դրական է. «Իհարկե, այս նախագծի հետ կապված դեռ դպրոցներն էլ պետք է արձագանքեն, բայց իմ նախնական տպավորությամբ՝ մեր ունեցած նախագծերի մասին, արձագանքն ընդհանուր առմամբ դրական է: Ընթացիկ աշխատանքները կիրականացվեն,  բայց ամեն դեպքում մեր արձանագրումն այն է, որ այս շենքային պայմաններում հնարավոր է կազմակերպել բարձր մակարդակի կրթական գործընթաց, և մենք դա ենք ակնկալում  դպրոցից»:

Անդրադառնալով ուսուցիչների աշխատավարձերի հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սեպտեմբերի 1-ից բարձրացվել են նաև ԲՏՃՄ ուղղության առարկաներ դասավանդող ուսուցիչների,   հեռավոր և թերբեռնված դպրոցների ուսուցիչների աշխատավարձերը՝ անկախ կամավոր ատեստավորումից: «Բայց կամավոր ատեստավորումը մեզ համար շատ կարևոր է: Հարգելի տնօրեն, հարգելի ուսուցիչներ, դուք պետք է իմանաք, որ ձեր աշխատավարձն առնվազն կրկնապատկվել է: Դա սեպտեմբերի 1-ից չէ, այլ այն պահից, երբ դուք դա կորոշեք, որովհետև Կառավարությունն այդ հնարավորությունը ձեզ համար ստեղծել է: Մենք ասում ենք՝ գնացեք և վերցրեք ձեր առնվազն կրկնապատկված աշխատավարձը: Դա շատ կարևոր է, որովհետև այդ կամավոր ատեստավորումը նաև պետք է արձանագրի ուսուցչի համապատասխանությունը հանրակրթության նոր չափորոշիչին, որն ընդունել ենք: Շատ կարևոր է, որպեսզի այս ոլորտում ներդաշնակ քաղաքականություն վարենք, ներդաշնակ լինենք իրար հետ՝ Կառավարությունը, մանկավարժական կոլեկտիվները, Տեղական ինքնակառավարման մարմինները: Մենք որքան էլ բարձր ենք միշտ խոսել դպրոցի մասին, բայց միշտ դպրոցը թերագնահատել ենք: Դպրոցի հիմնական գործառույթը հետևյալն է՝ սովորեցնել երեխային, թե ինչպես է  հասուն կյանքում ապահովելու իր և իր ընտանիքի բարեկեցությունը:

Մենք պետք է երեխային սովորեցնենք, թե ինչպես լավ ապրել: Երեխային պետք է ասենք՝ սիրելիներս, դուք պետք է ապրեք լավ, դուք պետք է ապրեք բարեկեցիկ: Սրա համար,  իմ գնահատմամբ, չորս բան է հարկավոր: Առաջինը՝ գիտելիք, հմտություն, երեկ էլ ասացի, որ գիտելիքն ընդամենը տեղեկություններ իմանալը չէ, որը շատ կարևոր է, գիտելիքն անհրաժեշտ տեղեկությունն անհրաժեշտ պահին հնարավորինս արագ ստանալու հմտությունն է: Պետք է լինեք ֆիզիկապես ուժեղ,  և՛ տղաները, և՛ աղջիկները պետք է լինեն հոգեպես ուժեղ՝ ի վիճակի լինելու, դիմակայելու կյանքի փորձություններին, որոնց մասին, ցավոք, կյանքը մեզ նախապես չի ասում:

Եվ չորրորդ՝ պետք է աշխատասեր լինեք, հատուկ հարգանք ունենաք աշխատանքի նկատմամբ: Ընդ որում, պիտի իմանաք, որ չկա վատ աշխատանք, ցանկացած աշխատանք լավ է և հարգանքի արժանի: Այսօր շատ է խոսվում այն մասին, և դա նորմալ է՝ և՛ ծնողները, և՛ ուսուցիչներն ուզում են, որ երեխաներն ընդունվեն բարձագույն ուսումնական հաստատություններ: Բայց նաև, եթե մենք հարցը դիտարկենք ոչ միայն դիպլոմի տեսանկյունից, այլև բարեկեցության՝ ամենևին էլ փաստ չէ, որ հենց բարձրագույն կրթությունն է ամեն երեխայի համար ապահովելու բարեկեցություն», - ասել է վարչապետը՝ հավելելով, որ դպրոցի իմաստն ու նպատակներից է նաև  յուրաքանչյուր երեխայի մեջ բացահայտել այն լավագույն տաղանդը, որը նրա համար կապահովի բարեկեցություն և հետևաբար զարգացում տնտեսության մեջ։

Վարչապետը  կարևորել է 300 դպրոցի կառուցման Կառավարության ծրագիրը և հույս հայտնել, որ  առաջիկայում ավելի հաճախ նորակառույց դպրոցներ կբացվեն: «Մասնավորապես ակնկալում ենք, որ առաջիկայում կբացվեն նորակառույց կամ վերակառուցված դպրոցներ: Սպասում ենք՝ Երևանի 111, 122 հիմնական դպրոցների, Կոտայքի մարզի Ջրառատի, Լոռու մարզի Մեդովկայի միջնակարգ դպրոցների շինարարության ավարտին։ Երեկ պայմանավորվեցինք, որ այսպիսի ներկայացուցչական կազմով կլինենք բոլոր դպրոցներում ուրախությունը կիսելու, բայց նաև սովորելու, թե  մեր աշխատանքի մեջ ինչը պետք է շտկենք, որ հաջորդ փուլերում հենց բացման առաջին օրերից ամեն ինչն իր տեղում լինի», - նշել է Նիկոլ Փաշինյանը։

Դիմելով աշակերտներին՝ վարչապետը մեկ անգամ ևս հորդորել է խնամել տարածքը և ստեղծել հաճելի, հարմար և հարազատ միջավայր, որը նույնպես ուսումնական գործընթացի մի մաս է:

«Ուզում եմ կրկին բոլորիս շնորհավորել այս դպրոցի գործարկման մեկնարկի առիթով և հաջողություն մաղթել բոլորիս։ Փառք նահատակներին և կեցցե Հայաստանի Հանրապետությունը»,- իր խոսքը եզրափակել է Նիկոլ Փաշինյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում6,35 միլիարդ դոլար՝ համաշխարհային ֆուտբոլի զարգացման համար«Perseverance» մարսագնացը Մարսի վրա ռեկորդային՝ 45.2 կմ ճանապարհ է անցելՎաղարշապատ համայնքի Հայթաղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ«Kia EV3»-ը կարող է դառնալ ընկերության ամենավաճառվող էլեկտրամեքենանԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԿապույտ ու կարմիր երանգներ․ Նամիբիայի աղային հարթավայրը՝ տիեզերքից2026 թվականին ամենաբարձր կենսաթոշակներ ունեցող երկրների տասնյակըԱրաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում 36 ժամ գազ չի լինիՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը, էկոպարեկներին տեսնելով, փորձել է փախուստի դիմել. մեքենան կողաշրջվել էԱՄՆ-ում 20 տարվա ընթացքում առաջին անգամ, հնարավոր է, Կոնգրեսի ընտրություններ անցկացվեն առանց ԵԱՀԿ դիտորդներիԼորդերի պալատի անդամը ելույթ է ունեցել՝ օգտագործելով իր ձայնի արհեստական ​​բանականության կլոնըՀնդկաստանում երկգլխանի երեխա է ծնվել (լուսանկար)Ջիգանի տունը բռնագրավվել է գրեթե 2 միլիոն ռուբլու ալիմենտի պարտքի պատճառովՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էԲելլա Հադիդը բիկինիով լուսանկար է հրապարակել է սաունայիցԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակԻշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալուլ Մուրոյի և Նաչո Սանչես Ամորի հետԱնաստասիա Ռեշետովան բացահայտել է, թե արդյոք իր երկրորդ հղիությունը պլանավորված է եղելԷդվարդ Ասրյանը գիշերային և վաղ առավոտյան ժամերին չհայտարարված այցեր է կատարել զորամասերԱՄՆ դեսպան Քիմբերլի Գիլֆոյլի մեկնումը քաղաքական սկանդալ է առաջացրել ՀունաստանումՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջևԱլիևն ու Հերցոգը քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարցերԻսրայելը մտադիր չէ վերսկսել ռազմական հարվածներն Իրանին մինչև հոկտեմբերի 27-ի ընտրություններըԴավիթ Խուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՀետախուզության կորուստ, ԵՄ անդամակցության անորոշություն․ նոր հարվածներ ԿիևինԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱԱրամ Ա-ն խոսել է ազգային ինքնության պահպանման մասին. Ֆրանսիա–Ադրբեջան նոր սկանդալԱռաջիկա օրերին ՀՀ կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվիՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է վերականգնել Թրամփի և Զելենսկու հարաբերություններըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտԱդրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․ԱբովյանԿանխվել է քրեակատարողական ծառայողի կողմից ազատազրկված անձանց բջջային հեռախոսներ փոխանցելու փորձըՄԱԿ-ի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն ԵրևանումՌուսաստանը չի բացառում ռուսական դիզելային վառելիքի ԱՄՆ մատակարարման հետ կապված դժվարությունները. ԴմիտրիևԼավրովը ժամանել է ԲաքուԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԿարող եմ ամենահիմար բաներն ասել, ու դուք կծափահարեք. ԹրամփՍեպտեմբերին Հայաստան է այցելել 290.016 զբոսաշրջիկ Ջրային կոմիտեի նախագահն այցելել է Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարներ, ուսումնասիրել «Արփա–Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքը Պալասիո Դոմինգոն Հայաստանում էՌուսաստանի նավթավերամշակման գործարաններից մի քանիսի աշխատանքը վերսկսվել է. ՌԴ փոխվարչապետՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՌԴ-ից դիզելային վառելիք գնելու պայմանավորվածության արդյունքը կասկածելի է. ՄելոնիՔննարկում՝ Գագիկ Ծառուկյանի գործով դատավարության և քաղաքական հետապնդումների մասին. ՍուրենյանցՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է միասնական եվրոպական բանակ ստեղծելու անհրաժեշտության մասին
Ամենադիտված