Պարեկները կանխել են «մեքենայի պարը» մայրաքաղաքի կենտրոնում
Տեսանյութեր
Սեպտեմբերի 4-ին, գիշերվա ժամը մեկին մոտ, մայրաքաղաքի պարեկները Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի խաչմերուկում, խուլիգանության կասկածանքով ձերբակալել և, «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Արաբկիրի բաժին են ներկայացրել Բաշինջաղյան փողոցի բնակիչ, 24-ամյա մի երիտասարդի:
Ոստիկանությունից հայտնում են, որ նա մեքենան անկանոն էր վարել` այդ կերպ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)