«ՔՊ-ն Ղարաբաղը ծախեց, գնացեք, ուրախ–ուրախ գոռացեք, ադրբեջանցիներին դիմավորեք». Շենգավիթի բնակչուհին՝ Ավինյանին
Տեսանյութեր«Շատ շնորհակալություն, ՔՊ-ն Ղարաբաղը ծախեց, գնացեք: Տենց ուրախ-ուրախ գոռացեք, ադրբեջանցիներին էլ դիմավորեք: Դե գնացեք Եռաբլուրում էլ տենց գոռացեք»,– Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում քարոզարշավի ելած քաղաքապետի ՔՊ-ի թեկնածու Տիգրան Ավինյանին դիմելով՝ ասաց բնակիչներից մեկը:
Ավինյանն էլ արձագանքեց. «Լավ եղեք, առողջ եղեք, ոչ մեկին էլ չենք դիմավորելու»: