Բրյուսելում տեղի կունենա մեծ հանրահավաք՝ հանուն Արցախի փրկության
Տեսանյութեր«Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել․
«Արցախը վտանգի տակ է
Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման արդյունքում 120.000 հայեր պաշարված են և նրանց սպառնում է ոչնչացում։
Արցախի մեր հայրենակիցների ապագան կախված է նաև մեզնից։
«Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնությունը, որին միացել են 17 երկրների ավելի քան 500 կազմակերպություններ, հրավիրում է մեծ հանրահավաքի՝
Հանուն Արցախի փրկության, հանուն Արցախի ինքնորոշման իրավունքի
Հանդիպում ենք 2023թ․ հոկտեմբերի 1-ին, ժամը 14։00-ին Բրյուսելի Շումանի անվան հրապարակում։
Հոկտեմբերի 5-ին, Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովին ընդառաջ՝ Եվրոպայի հայությունն ու Արցախի բարեկամները պետք է իրենց պահանջները լսելի դարձնեն:
Ամուր միասնականությամբ ցույց տանք աշխարհին, որ Արցախահայությունը մենակ չէ՝ բոլորս Արցախի կողքին ենք»։