Աննա Հակոբյանը շրջել է Կիևի փողոցներում, եղել է Կիևի Սբ. Միխայիլի վանքում (տեսանյութ)
ՏեսանյութերՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Կիևից մեկնելուց առաջ շրջել է մայրաքաղաքում, այցելել քաղաքի կենտրոնում գտնվող Սբ. Միխայիլի վանք:
12-րդ դարի վանքը 1930-ականներին քանդվել է, վերականգնվել` 1990-ականների վերջին:
Սբ. Միխայիլի վանքում այցի պահին պատարագ էր: Աննա Հակոբյանը մոմ է վառել և աղոթել Հայաստանի, Ուկրաինայի և ամբողջ աշխարհի խաղաղության համար:
Վարչապետի տիկինը շրջել է նաև վանքի տարածքում, նրան են ներկայացրել քաղաքապետի նախաձեռնությամբ կառուցված զանգ-կոթողը, որի գլխին հրեշտակապետ Միքայելի արձանն է:
Շրջայցից հետո ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի այցը Ուկրաինա ավարտվել է: