Գինու գետերը հեղեղել են պորտուգալական քաղաքը գործարանում տեղի ունեցած վթարի պատճառով
ՏեսանյութերՊորտուգալական Լևիրա քաղաքը հեղեղվել է գինիով, պատճառը տեղի գինեգործարանում տեղի ունեցած վթարն է։ Այս մասին հայտնում է Renascena պորտալը։
Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 10-ին տեղի գինեգործարանում, պայթել են պատրաստի արտադրանքով երկու ամբար։ Կարմիր գինու հորդառատ հոսքը հեղեղել է պորտուգալական Լևիրայի փողոցները։
Պայթյունի պատճառները դեռ պարզված չեն, սակայն Destilaria Levira գործարանի ներկայացուցիչները խոստացել են փոխհատուցել փողոցների մաքրման բոլոր ծախսերը և վճարել քաղաքաբնակներին պատճառված վնասի համար։
«Մենք լիովին պատասխանատվություն ենք կրում վնասների մաքրման և վերանորոգման հետ կապված ծախսերի համար, և մենք ունենք անձնակազմեր, որոնք կարող են դա անել: Մենք հավատարիմ ենք այս իրավիճակը հնարավորինս արագ կարգավորելուն», - ասվում է գործարանի հայտարարության մեջ: