Ադրբեջանի իշխող կուսակցությունն ընդդիմությանը մեղադրում է երկրի շահերին վնասելու մեջ
Վերջին լուրեր
Ադրբեջանում իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության պաշտոնական կայքին տված հարցազրույցում կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ Մուբարիզ Գուրբանլըն նշել է, որ միջազգային մի շարք կազմակերպություններ ապատեղեկատվություն են տարածում, ըստ որի՝ Ադրբեջանի ընդդիմությունը նպաստում է հակաադրբեջանական քարոզչամեքենայի աշխատանքին:
Ըստ կուսակցության քարտուղարի՝ ադրբեջանական ընդդիմության գործողությունները վնասում են երկրի շահերին: Նա նշել է, որ երբ «Յենի Ազերբայջան» կուսակցությունը ժամանակին ընդդիմություն էր, ապա քննադատում էր միայն գործող շրջանակների հակաժողովրդական քաղաքականությունը և իրեն թույլ չէր տալիս այնպիսի գործողություններ, որոնք կվնասեին Ադրբեջանի շահերին: «Ցավոք, ներկայիս ընդդիմադիր կուսակցությունները չեն պահպանում այդ կարգը: Մի շարք կուսակցություններ քննադատությունը նույնացնում են վիրավորանքի հետ, փորձում են Ադրբեջանի ներքին խնդիրները բարձրացնել միջազգային մակարդակի», - հավելել է Գուրբանլըն: Ամփոփելով իշխող կուսակցության ներկայացուցչի մտքերը՝ կարելի է գնահատել, որ Ադրբեջանի կառավարող օղակներում լարվածության նշաններ են նկատվում՝ կապված երկրի ընդդիմության գործողությունների հետ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)