Hurriyet. Թուրքիան «Խելոք» ռումբեր արտադրող 4-րդ երկիր
Վերջին լուրեր
Ինչպես պնդում է թուրքական Hurriyet թերթը, Թուրքիան զարգացրել է «խելոք» ղեկավարվող ռումբերի արտադրությունը՝ ի շնորհիվ Թուրքիայի գիտական և տեխնոլոգիական ուսումնասիորությունների խորհրդի (TÜBİTAK) մշակած ճշգրիտ ուղեկցող տեխնոլոգիաների:
«Միայն երեք երկիր, բացի Թուրքիայից, ունի այս տեխնոլոգիան, և արդեն դիմումներ ենք ստացել արտասահմանից այս ճշգրիտ ուղեկցող տեխնոլոգիայի համար», - նշել է Գիտության, արտադրության և տեխնոլոգիայի նախարար Նիհաթ Էրգյունը:
«Տեխնոլոգիայի արտադրությունը հինգ անգամ ավելի էժան է, քան ներմուծելը»,- նշել է նախարարը:
«Խելոք» ռումբերը կարելի է բաց թողնել ավելի քան 25կմ-ից, մինչդեռ սովորական ռումբերը հասնում են միայն մինչև 5կմ: Իսկ ահա շեղումը չի գերազանցի 5 կամ 6 մետրը:
Թուրքիայի գիտական և տեխնոլոգիական ուսումնասիորությունների խորհուրդն (TÜBİTAK) նախագծի վրա աշխատել է 5 տարի:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)