Տարածաշրջանում պատերազմ չի սկսվի. Իրանի ՊՆ
Իրան«Տարածաշրջանում պատերազմ չի սկսվի, և Իսլամական Հանրապետության դիրքորոշումը միանգայան պարզ է»։ Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին` մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև լարվածությունը, ասել է., գրում է IRNA-ն:
«Իրադարձությունների ներկայիս ընթացքը ցույց է տալիս, որ ոչ մի առանձնահատուկ բան չի լինելու»,-չորեքշաբթի օրը կառավարության նիստի շրջանակում պատասխանելով լրագրողների հարցին՝ ասել է Իրանի պաշտպանության նախարարության ղեկավարը։