Մաքսիմ Վլասովն ուժեղ էր Խորեն Գևորից
Վերջին լուրեր
WBC Baltic գոտու տիրակալ, ռուսաստանցի Մաքսիմ Վլասովը պաշտպանեց իր տիտղոսը՝ պարտության մատնելով հայազգի Խորեն Գևորին:
Ամբողջ մենամարտի ընթացքում ռինգի «տերը» վերահսկում էր իրավիճակը, և միայն մենամարտի վերջում Խորենն ակտիվացավ, սակայն Գերմանիան ներկայացնող բռնցքամարտիկին չհաջողվեց փոխել հանդիպման ընթացքը:
10 ռաունդների արդյունքում մրցավարները միաձայն հաղթանակը շնորհեցին ռուսաստանցի բռնցքամարտիկին՝ 99:91, 100:90, 100:90: 32-ամյա հայազգի բռնցքամարտիկի համար սա 6-րդ պարտությունն էր, տեղեկացնում է sportbox-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)