Դիարբեքիրում 97 տարի անց հնչեց հայկական եկեղեցու ղողանջները. Hurriyet
Վերջին լուրեր
32 տարի անց բացվել է Դիարբեքիրի արևելյան շրջանում գտնվող Սբ. Կիրակոս հայկական եկեղեցին, գրում է թուրքական Hurriyet-ը՝ վկայակոչելով Դողան լրատվական գործակալությանը:
Եկեղեցու զանգակատունը ոչնչացվել էր 1915թ., քանի որ այն ավելի բարձր էր քան շրջակայքում գտնվող մզկիթների բոլոր մինարետները: Բնօրինակին նման մի զանգ վերականգնվել է և հնչել է 97 տարվա լռությունից հետո:
Առաջին ծիսակատարությունն անց կացվել են երկուշաբթի օրը՝ Թուրքիայի փոխպատրիարք Արամ Աթեշչյանի կողմից, ով խաղաղության և երկխոսության կոչ է արել երկու հավատների միջև:
Հիշեցնենք, որ վերակառուցման նախագիծը սկսվել է 2010թ.՝ Սբ. Կիրակոս հայկական եկեղեցու հիմնադրամի կողմից, ինչպես նաև Դիարբեքիրի քաղաքապետարանի դրամաշնորհների միջոցով:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)