Նեթանյահու. Ես կհարձակվեմ Իրանի վրա միայն անհրաժեշտության դեպքում
Վերջին լուրեր
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն խոստացել է, որ մինչ այն ժամանակը, երբ կավարտվի իր ժամկետը, Իրանը չի ունենա միջուկային զենքի ծրագիր. փոխանցում է Israel national news-ը:
Խոսելով Channel 2-ի հետ՝ նա նշել է, որ եթե դրա անհրաժեշտությունը լինի, ինքը կառաջնորդի անկախ իսրայելական հարձակումն Իրանի դեմ նույնիսկ առանց ԱՄՆ-ի աջակցության:
«Երբ նախկին վարչապետ Դեվիդ Բեն-Գուրիոնը հայտարարեց Իսրայելի պետության հիմնադրման մասին, արդյոք դա կատարվեց ամերիկացիների համաձայնությամբ: Երբ նախկին վարչապետ Մենաչեմ Բեգինը ռմբահարեց Իրաքի միջուկային ռեակտորը, արդյոք դա կատարվեց ամերիկացիների համաձայնությամբ»,-հարցրել է Նեթանյահուն:
«Եթե նա, ով Իսրայելի վարչապետն է, չի կարող կատարել այնպիսի գործողություններ, որոնք առանցքային նշանակություն ունեն պետության համար, նրա ապագայի և անվտանգության համար և կախված են ուրիշների կողմից հավանության արժանանալու վրա, ուրեմն նա արժանի չէ առաջնորդել»,-նշել է Նեթանյահուն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)