«Հրապարակ». Շարմազանովն ու Գալուստ Սահակյանը հանդիպել են Քոչարյանին
Վերջին լուրեր
Ըստ «Հրապարակ»-ի լավատեղյակ աղբյուրների՝ Հովիկ Աբրահամյանը միակը չի եղել, որ վերջերս արժանացել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տեսությանը: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ու ՀՀԿ ֆրակցիայի նախագահ Գալուստ Սահակյանն օդանավակայանում՝ Հովիկ Աբրահամյանին դիմավորելիս ջերմորեն մոտեցել են թռիչքուղուց դեպի իրենց եկող մեքենային՝ մտածելով, թե հարգարժան Արգամիչն է: Սակայն մեքենան կանգնել է, դռները բացվել են, և դուրս է եկել բավականին ջահելացած Ռոբերտ Քոչարյանը: Նա ձեռքով բարևել է վերջիններիս, հարցրել որպիսությունը: «Պիտի բարևեինք, բա ի՞նչ պիտի անեինք, հո չէի՞նք ասելու՝ Հովիկին ենք սպասում»,- արդարացել են նրանք ֆրակցիայում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)